Տեղափոխման բեռնագիր

Ելենա.

Ողջույն բոլորին…
Հարց ունեմ կապված ռուսերեն ասած «на реализацию» տեղափոխման հետ: Փորձում եմ իմ աշխատանքում կիրառել վաճառքի համար մի շատ մեր կազմակերպության համար կարեւոր ձեւ:
Ունեմ X քանակի ապրանք: Ուզում եմ տեղափոխել Ա խանութ ցուցադրման, հետեւաբար գրում էմ տեղափոխման ամփոփագիր նշելով գրքի համարն ու տողը եւ գրանցում եմ «ԱՌԱՔՄԱՆ»գրքում (ԻՆՉ ԳԻՆ ՊԵՏՔ Է ՆՇԵՄ ԳՐՔՈՒՄ???): Ապրանքից վաճառվեց Y հատ: «Հասույթի» գրքում մուտք եմ Ա խանութից «տեղափոխման բեռնագրով» ետ ընդունած անում X-Y չվաճառվող քանակը, ԻՍԿ ԻՆՉ ԳՆՈՎ ՉԳԻՏԵՄ ԻՆՁ ԵՏ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ: 2 բեռնագրերով առաջացած տարբերությունով՝ Y հատ ապրանքի համար գրում եմ Հ/Ա ու արդեն չեմ գրանցում գրքում:
Խնդրում եմ օգնեք հասկանալ գործընթացս ճիշտ է այդպես օրենքով: Եվ որտեղ ընդհանրապես կարելի է կարդալ այս ձեւի մասին????
Շնորակալ կլինեմ արձագանքների համա….

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Տեղափոխման բեռնագիր

  1. Հարգելի Ելենա
    Ինչպես հասկացա Ձեր դեպքը հետևյալն է.
    Դուք բազային պահեստից ապրանքները տեղափոխում եք խանութներ` կոմիսիոն վաճառքի նպատակով, ապա այնտեղ վաճառքից հետո մնացորդը հետ եք ընդունում:
    . Եթե խանութները Ձեր ֆիրմային մասնաճյուղերն են, ապա դա համարվում է ապրանքների տեղափոխում, և գին բաժնում կարող եք ոչինչ չլրացնել(ՀՀ առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման մասին որոշման կետ 15), կամ լրացնել գինը ինքնարժեքով(քանի որ բեռնագրերում էլ գինը ինքնարժեքով է նշված լինելու): Իրենց հերթին ֆիրմային խանութներում ապրանքների մի մասը կհանեն վաճառասրահ, որոնք կլրացվեն “ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների եվ դրանց գների(հասույթի) գրանցման (հաշվառման)” գրքում` արդեն վաճառքի գներով: Ձեր ասած X-Y քանակը դուք նորից ինքնարժեքով պետք է հետ ընդունեք: Իսկ Y քանակի համար Հ/Ա պետք է գրի Ա խանութը, որը պետք է առաքման գիք ունենա և նշի իր առաքման գրքի համարը, էջը և տողը կամ ՀԴՄ կտրոն տա:
    . Եթե Ա խանութը Ձեր ֆիրմայի հետ կապ չունի, ապա Ձեր առաքման գրքում դուք կլրացնեք վաճառքի գինը ներառյալ ԱԱՀ-ն, հետ կնդունեք ինքնարժեքով: Հետ ընդունելը կապ չունի գրանցամատյանի լրացման հետ, Դուք ուղղակի համապատասխան հաշվապահական ձևակերպում կտաք:
    Կարող եք “վիրտուալ” պահեստ ստեղծել և բոլոր այն X ապրանքները, որոնք առաքվում են խանութներին Ձեր “իրական” պահեստից տեղափոխեք այդ “վիրտուալ” պահեստ: Y քանակի վաճառքների դեպքում Y -ը դուրս գրեք, իսկ X-Y-ը հետ վերադառնալու դեպքում տեղափոխեք “վիրտուալ” պահեստից “իրական” պահեստ:

    Փորձեցի իմ իմացածի չափով Ձեզ օգտակար լինեմ:
    Հարգանքներով Ա. Ավետիսյան

    0
  2. Ողջույն Ելենա: Ես օրինակ առաքման գրքում գրանցում եմ ներքին տեղափոխություն , և հետևաբար գիտ չեմ նշում:

    0
  3. Շատ շնորհակալ եմ պատասխանների համար…. Ֆիրմային խանութի պարագայում պարզ է, բայց ինչ վերաբերում է 2-րդ դեպքին մի քիչ հարցեր առաջացան, կօգնեք?
    –Եթե Ա խանութը Ձեր ֆիրմայի հետ կապ չունի, ապա Ձեր առաքման գրքում դուք կլրացնեք վաճառքի գինը ներառյալ ԱԱՀ-ն – ԳՐՈՒՄ ԵՄ Հ/Ա, թե Բեռնագիր վաճառքի գնով եւ պետք է երեւա ԱԱՀ-ի տող???
    — հետ կնդունեք ինքնարժեքով – Հետ ընդունելուց Ա խանութը կտա ինձ Հ/Ա/Բեռնագիր նույն իմ տված վաճառքի գնով եւ ԱԱՀ-ով ես կլրացնեմ հասույթի գրքում?
    —Հետ ընդունելը կապ չունի գրանցամատյանի լրացման հետ – ինչու? Չէ որ Ա խանութը ապրանքն ինձանից ստացել է թղթով (Հ/ա կամ Բեռնագրով)ընդունելիս ձեւակերպել է մուտք, բա ելքը չպետք է երեւա? Իսկ ես հասույթի գրքում չեմ գրանցում

    Իսկ ինչ վերաբերվում է «վիրտուալ» պահեստին այդպես կարող եմ անել իմ համար: Բայց ցանկանում եմ այդ ձեւով աշխատել մի շարք խանութների հետ եւ եթե գան ստուգման ու ես փաստացի չունեցա այդ ապրանքը լավ չի լինի: Այ թե ինչու եմ տառապում:)))

    0
  4. Հարգելի Ելենա
    _Եթե Ա խանութը Ձեր ֆիրմային խանութը չէ, իմ կարծիքով, կոմիսիոն վաճառքի դեպքում բեռնագրի համարը կգրեք և այնտեղ արտացոլված գումարը(նայեք փաստաթղթերի կառավարության կողմից հաստատված լրացման կարգերը): Իսկ վաճառքի դեպքում Հ/Ա համարը և այնտեղ արտացոլված գումարը:
    _Հիշեցնեմ , որ “ՀՀ տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների եվ դրանց գների(հասույթի) գրանցման (հաշվառման) մասին ” N 315 որոշման մեջ ասվում է.
    1.Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ և ՎԱՃԱՌՔ:
    6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ(սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները` ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):

    Ըստ այդմ Ձեր ՊԱՀԵՍՏ(ՈՉ ՑՈՒՑԱՍՐԱՀ ՈՒ ՎԱՃԱՌԱԿԵՏ) մուտք եղած ՁԵՐ(ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ հետ եկած) ապրանքները դուք հասույթի գրքում չեք լրացնում:

    Հարգելի Ելենա, դա իմ կարծիքն է, կարող եք ուրիշներին էլ լսել և Ձեր կոնկրետ դեպքի համար որոշում կայացնեք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն:

    Հարգանքներով Ա. Ավետիսյան

    0
  5. Alfa Cassiopeya մի խանդրանք էլ ունեմ: Կարող եք նշել աղբյուրներ որտեղ կարող եմ կարդալ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ, Տիպային «Կոմիսիոն վաճառքի պայմանագրեր» գոյություն ունեն?

    0
  6. Հարգելի Ելենա չեմ կարծում, որ ինտերնետում կգտնեք նման պայմանագրեր, բայց գրախանութներում հաստատ կլինեն: Անի գրատանը(հանրապետության հրապարակի մոտ), Ծիծեռնակ գրատանը(Նալբանդյան փողոց) տեսել եմ տիպային պայմանագրերի ժողովածուներ, ու այնքան էլ թանկ չեն 1500-3000 դրամ: Կարող եք վերցնել, և խմբագրել կոնկրետ ձեր դեպքի համար: Երբ ես էլ նոր էի սկսում վերցրել եմ այդ ժողովածուներից, և մշակել եմ իմ աշխատանքին, ոլորտին համապատասխան ձևեր: Հիշում եմ, որ մշակել էի նյութական պատասխանատվության պայմանագրեր, աշխատանքային ներքին կանոնակարգ, պաշտոնի հրահանգ(ամեն կոնկրետ պաշտոնի համար գործառնությունների շրջանակ): Մի խոսքավ այդ պայմանագրերը տիպային են, խորհուրդ կտայի մշակել, խմբագրել, և նոր կիրառել:

    Հարգանքներով Ա. Ավետիսյան

    0
  7. Աշխատանքային պայմանագրերն ես էլ եմ մշակել այդ սկզբունքով: Ծիծեռնակում չունեին նման պայմանագիր, Անի գրատանը դեռ չեմ հարցրել: Շնորակալ եմ խորհրդի համար Աստղիկ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *