Տեղեկանք տրամադրելու կարգ

Աննա Հարությունյան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում` կա՞ արդյոք ինչ-որ օրենսդրական ակտ, որն արգելում է գործատուին տրամադրել տեղեկանք անգլերեն լեզվով, կամ ինչ-որ տեղ ամրագրվա՞ծ է տեղեկանք տրամադրելու կարգը: Շնորհակալություն:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “Տեղեկանք տրամադրելու կարգ

  1. Հարգելի Աննա,
    տեղեկանքի տրամադրման կարգը սահմանվում է համաձայն “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 15-ի կետ 2-ով՝ Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված և վճարված եկամուտների, պահված հարկի գումարների, ինչպես նաև գործատուի կողմից աշխատողի համար կատարված կուտակային կենսաթոշակային վճարումների մասին տեղեկանքներ:

    Նաև սահմանվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 130.-ի կետ 3-ով՝
    Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:

    Ինչ վերաբերում է օտար լեզվով տրամադրելուն, դա գործատուի ցանկությամբ կարող է տրամադրվել կամ ոչ, համենայն դեպս արգելող որևէ նորմ չեմ հանդիպել:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *