Տնտեսական դասակարգչի վերաբերյալ

Արսեն.

Հարգելիներըս, խնդրում եմ օգնել, ցանկանում եմ գրանցել ԱՁ www.e-register.am կայքում, հեռախոսի և համակարգիչների վերանորոգմամբ եմ ուզում զբաղվել, հասել եմ “Տնտեսական գործունեության դասակարգիչ” կետին, ինձ առաջարկում է ընտրել
“95.12.0 Կապի սարքավորանքի նորոգում” կամ “95.11.0 Համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների նորոգում”:

Ստացվում է՝ ես իրավունք ունեմ միայն մեկ տիպի սարքավորում վերանորոգել, ես ուզում եմ համակարգիչ, հեռախոս և կենցաղային այլ իրեր վերանորոգելու իրավունք ունենալ: Ի՞նչ անել այս դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Տնտեսական դասակարգչի վերաբերյալ

  1. Արսեն, տնտեսական դասակարգչի ընտրությունը ոչ մի կապ չունի իրավունքի հետ: Դուք իրավունք ունեք զբաղվելու ցանկացած գործունեությամբ, որը օրենքով չի արգելվում: Իսկ գրանցվելուց ընտրեք այն գործունեությունը, որով զբաղվելու եք հիմնականում, իսկ եթե երկուսն էլ հիմնական են, ընտրեք որևէ մեկը, դա չի նշանակի, որ իրավունք չունեք այլ գործունեությամբ զբաղվելու:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *