Տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ ՀՀ ԱՕ-ի 147-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Փաստորեն, եթե մարտի 8-ը տոնական օր է, ապա մարտի 7-ին տաբելում պետք է նշվի ոչ թե 8, այլ 7 ժամ, և եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մարտ ամիսն ունի 20 աշխատանքային օր և 159 աշխատանքային ժամ, իսկ ապրիլ ամիսն ունի 21 աշխատանաքային օր և 167 աշխատանքային ժամ: Խնդրում եմ ինձ ասացեք` ես ճի՞շտ եմ ամեն ինչ հասկացել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Այո:

Աստղիկ

Բարև Ձեզ, Աննա, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:
Արդյո՞ք տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, եթե նախօրյակը ուրբաթ օր է, իսկ տոնական կամ հիշատակի օրը՝ երկուշաբթի: Կանխավ շնորհակալ եմ,
Աստղիկ

Կարինե

Հարգելի Աննա,

խնդրում եմ հիմնավորեք, թե ինչու: Իմ կարծիքով 7 ժամ դնելը սխալ չէ, նույն հաջողությամբ կարող եմ 6 ժամ դնել և հղում կատարել 5-րդ հոդվածին: Խնդրում եմ հղում կատարել այնպիսի իրավական ակտի, որով սահմանվում է, որ նախօրյակը աշխատանքային օրերով է հաշվարկվում և ոչ թե օրացույցային:

Շնորհակալություն,

Կարինե