Փարոս ներկայացվող տեղեկանք

Greta.

Բարև ձեզ, հարգելիներս: Երեխաս ծնվել է 2013թ. հունվարի 13-ին: Աշխատանքի վայրից Փարոս ներկայացրել եմ տեղեկանք երեխայի համար նախատեսվող այսպես կոչված “կաթի փող” ստանալու համար, ինձ մերժել են` պատճառաբանելով, որ իբր կնիքը լավ չի երևում, և չվերցրեցին տեղեկանքը` գործին ընթացք չտալով: Դրանից հետո երեխաս հիվանդ էր, և չեմ կարողացել զբաղվել այդ հարցերով: Այժմ ներկայացրել եմ նոր տեղեկանք այն ամսաթվով, երբ ես այլևս գտնվել եմ խնամքի տակ: Նորից չեն ընդունում տեղեկանքը` պահանջելով նոր ամսաթիվ: Խնդրում եմ ինձ ուղղորդեք` ես ի՞նչ անեմ:

2 մեկնաբանություն - “Փարոս ներկայացվող տեղեկանք

  1. Հարգելիս, եթե իրոք կնիքը լավ չէր երևում, ապա նորը տանեիք: Աշխատանքի վայրում ձեզ հաստատ չէին մերժի, նորը կտային: Իսկ այն, որ հետին ամսաթվով տեղեկանք եք ներկայացրել, բնականաբար չպետք է ընդունեին: Պահանջել են նոր ամսաթվով, դուք էլ նորը տարեք, ինչու՞մն է պրոբլեմը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *