Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն` Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե` ք․Երևան, Ազատության 13/1
Հեռախոս` +374 10 206100
Էլ. փոստ` hr շնիկ pconsult.am
Թափուր աշխատատեղ` Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝ • Ապահովել հաշվապահական հաշվառման ամբողջական վարումը՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան • 1-ին կետում ամրագրված պարտականությունները իրականացնելիս կատարում է աշխատանքի բաժանում խմբի ներսում • Ստեղծել ոգեշնչող թիմային միջավայր բաց հաղորդակցության մշակույթով • Տալ հանձնարարություններ և սահմանել հստակ ժամկետներ • Վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը • Մշտական կապի մեջ լինել գործընկերների հետ՝ տեղեկացված նրանց բոլոր ընթացիկ պահանջներին և խնդիրներին, հնարավորինս սուղ ժամկետներում տալ դրանց լուծումներ՝ խոչընդոտների դեպքում տեղեկացնելով անմիջական ղեկավարությանը • Ամբողջապես տիրապետել գործընկերների բիզնես գործընթացներին • Հանդես գալ նախաձեռնություններով գործընկերների հաշվապահական հաշվառման գործընթացների կատարելագործման ուղղությամբ՝ համաձայնեցնելով ղեկավարության հետ • Ապահովում է գործընկերների մասնագիտական ամբողջական խորհրդատվությունը անձամբ կամ ղեկավարության միջոցով • Խստորեն պահպանել կազմակերպության որակի կառավարման սկզբունքները • Մասնակցում է գործընկերների հարկային կամ այլ ստուգման գործընթացին։
Պահանջվող որակավորում՝ • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական) • ՀՀԱԱ կամ ՀՀ ՖՆ-ի կողմից տրամադրված հաշվապահի վկայական կամ պատրաստակամություն հնարավորինս սեղմ ժամկետներում այն ձեռք բերելու • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն • MS Office (Word, Excel) և ՀԾ ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է) • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն • Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ:
Պահանջվող կոմպետենտություն` • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ • ժամանակի կառավարման ունակություն • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Այլ նշումներ՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ pconsult.am էլ. փոստին` նշելով պաշտոնը («Ավագ հաշվապահ»), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

0
Accountant.am
Author: Accountant.am