ՓրոֆԹաքս ՍՊԸ

proftax

Ընկերություն` ՓրոֆԹաքս ՍՊԸ
Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 49
Էլ. փոստ` info շնիկ proftax.am
Թափուր աշխատատեղ` Աշխատանքի նկարագիր ProfTax հաշվապահական ընկերությանը անհրաժեշտ են մասնագիտական բարձր հատկանիշներով օժտված հաշվապահներ:
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականություններ -Հաշվապահական և հարկային հաշվառման վարում, -Հաշվետվությունների կազմում և ներկայացում, -Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում -Հաշվապահական ձևակերպումների իրականացում -Հաշիվ ապրանքագրերի պատրաստում -Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում -Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ -Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում -Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում -Ներքին հաշվետվությունների կազմում
Պահանջվող որակավորումներ` -Բարձրագույն կրթություն՝ Հաշվապահի և (կամ) Ֆինանսիստի և (կամ) Տնտեսագետի մասնագիտությամբ -Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ -Հարկային իրավահարաբերությունները և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի իմացություն -ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն -1C և (կամ) ՀԾ հաշվապահական ծրագրերի և e-Invoicing ծրագրի իմացություն -Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: Պահանջվող հմտություններ -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին -Հաղորդակցվելու և բանակցելու բարձր հմտություններ -Հաճախորդների հետ նուրբ և բարդ խնդիրների կարգավորման ունակություն -Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն -Անալիտիկ մտածելակերպ -Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն
Դիմելու ընթացակարգը` Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները և ուղեկցող նամակը info շնիկ proftax.am էլեկտրոնային հասցեին PDF ֆորմատով: Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել հաստիքը (Հաշվապահ):
Ընկերության մասին` Լինելով Հայաստանում առաջատար հաշվապահական ընկերությունների թվում՝ ProfTax ընկերությունը առաջարկում է հաշվապահական, ֆինանսական և խորհրդատվական ծառայությունների լայն ցանկ՝ սերտորեն համագործակցելով և՛ Հայաստանի, և՛ արտասահմանյան գործընկերների հետ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am