Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը:

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները թարգմանվել եւ խմբագրվել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի” (ՖՀԶԾ) աջակցությամբ ՀՀ հաշվապահական հաշվառման ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (International Financial Reporting Standards):

Աղբյուր` panarmenian.am

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *