Ֆինանսական վարձակալություն

Hripsime.

Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը /ԱԱՀ վճարող/ լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա: Ես իրավունք ունեմ արդյոք դրա հետ կապված վճարվելիք տոկոսները որպես ծախս նվազեցնեմ շահույթից, և արդյոք իրավունք ունեմ կատարել ամորտիզացիոն մասհանումներ, դրանք հնարավոր է նվազեցնել շահույթից, թե՞ ոչ: Ի՞նչ ամորտիզացիոն նվազագույն ժամկետ է նախատեսված ավտոմեքենաների համար:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Համաձայն թիվ 17 Հաշվապահական հաշվառման ստանդարտի ֆին.վարձակալությամբ ակտիվի ձեռք բերման բոլոլ ծախսումները պետք է ներառվեն վերջինիս արժեքում, այսինքն տոկոսավճարները այդ ովում: Ինչ վերաբերվում է ամորտիզացիոն մասհանումներրի ապա դրանք, համաձայն շահութահարկի մասին օրենքի կարող եք հաշվարկել և շահութահարկի հաշվարկի մեջ հաշվի առնել կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքը շահագործման հնձնելու հաջորդ ամսվանից: Այսինքն եթե ֆին.վարձ. պայմանագրով մեքենան համարվում է ձեր սեփականությունը, ապա այո: Իսկ ժամկետները կխնդրեի Դուք նայեք նույն շահութահարի մասկի օրենքում:

Լիդա

Հարգելի Հռիփսիմե, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի ավտոմեքենա է ձեռք բերվել, և ինչ նպատակներով է օգտագործվելու:
Եթե ձեր ավտոմեքենան ծառայելու բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման և շահութահարկի մասին օրենքով սահմանված այլ նպատակներով, որոնք կապված են Ձեր կազմակերպության շահույթի ստացման հետ, ապա տոկոսները և ամորտիզացիոն մասհանումները համաձայն շահութահարկի մասին օրենքի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար կարող եք ծախս ճանաչել:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ ՀՀՄՍ17 “Վարձակալություն” ստանդարտում և ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳՈՒՄ: