Ֆինանսական և հարկային հաշվառումների միջև առաջացող տարբերություն

Արփինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ թվարկել այն դեպքերը, որոնց ժամանակ ֆինանսական և հարկային հաշվառումների միջև առաջանում է տարբերություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ֆինանսական և հարկային հաշվառումների միջև առաջացող տարբերություն

  1. Օրինակ` եթե կա որևէ ծախս (կամ եկամուտ), որ ֆինանսական հաշվառման մեջ նվազեցվում է, իսկ հարկայինից` ոչ: Օրինակ, արտարժույթի վերագնահատումից առաջացած բացասական տարբերությունը ֆինանսական հաշվառման մեջ ծախս է, իսկ հարկայինից չի նվազեցվում, արդյունքում ստացվում է, որ ֆինանսական հաշվառման մեջ քո ծախսերը ավելի շատ են, քան հարկայինի հաշվառման մեջ:

  2. Օրինակ, N 2052-Ն որոշման համաձայն կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի և դուրս գրվում եկամուտների հաշվին, արտացոլվում է շահութահարկի հաշվարկում, իսկ ֆինանսական հաշվառման մեջ այդ պարտքը դուրս չի գրվում: Կամ, ֆինանսականում կա արձակուրդայինի գծով պահուստ հասկացությունը, իսկ հարկայինում ոչ: Մաշվածության գծով կարող են առաջանալ տարբերություներ` կապված մեթոդի, օգտ. ծառայության ժամկետի հետ, հիմնական միջոցների վերագնահատումների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *