Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Արամ.

Բարև ձեզ:
1) Ես ֆիզի գումարը միանվագ վճարել եմ մի օրում մարտի 15-ին, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոց. վճարի հաշվին կատարված ծախսերը ո՞ր ծածկագիրը նշեմ, իսկ գումարը և օրերը բաժանե՞մ ըստ ամիսների, թե՞ մարտ ամսում գրեմ 100 օր և 400.000 դրամ
2) մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքում չաշխատած օրերը ո՞ր ծածկագիրը նշեմ, և օրերը նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային:
Դա շատ շտապ է, խնդրում եմ օգնեք:

Կիսվել՝

6 մեկնաբանություն - “Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

  1. 1)Մարտ ամսում պետք է գրել 140 օր և 400000 դրամ:
    Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին վճարած նպաստի գումարը անհատական հաշվետվությունում լրացվում է այն ամսում, երբ վճարվել է գումարը, իսկ օրերը լրացվում են օրացուցային օրերին համապատասխան:
    2)Ծածկագիրը 6, օրերն օրացուցային:

  2. Բարև Ձեզ, հարգելի Արամ: Ձեր հարցի առաջին մասում` մարտ մասվա 15 օրերի, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս (140 օրացույցային կամ 100 աշխատանքային) ամիսների դիմաց, սոցի հաշվին կատարված ծախսերի բաժնում դրվում է 2 ծածկագիրը, օրերը բաժանվում են ըստ ամիսների և գրվում օրացույցային օրերով, իսկ գումարը ամբողջությամբ գրվում է մարտ ամսվա դիմաց, վերջին ամսվա մյուս հատվածը` նպաստի ժամկետի ավարտից հետո դրվում է 6 ծածկագիրը` մինչև 3 տարեկան երեխայի խնամք:

  3. Հարգելի Տաթև և Թագուհի, դուք համուզվա՞ծ եք, որ 6 և 2 ծածկագրի առաջ նշվում է օրացուցային օր, կարո՞ղ եք հիմնավորել ձեր պատասխանը: Իմ իմանալով պետք է նշվի աշխատանքային օր:

  4. Հարգելի Արամ, ես լրացնելուց օգտվել եմ Անհատական հաշվետվության ձևերը լրացնելու կարգից, ըստ 2005 թ. սեպտեմբերի 8-ի
    N 93-Ն հրամանի,որը փոփոխվել և լրացվել է 2007թ.
    կետ 41. «Սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.
    ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից, ըստ ամիսների, վճարված համապատասխան ապահովագրական նպաստի ծածկագիրը`
    «1» – ժամանակավոր անաշխատունակության,
    «2» – հղիության և ծննդաբերության,
    «4» – ապահովագրված անձի թաղման.
    բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների օրացուցային օրերի թիվը, ըստ ամիսների.
    գ) «գումարը» սյունակում լրացվում է փաստացի վճարած նպաստի գումարի չափը` ըստ ամիսների:
    7, 8, 9, սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ նույն ամսվա ընթացքում ապահովագրված անձին տրվել է 2 տեսակի նպաստ:
    Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին վճարած նպաստի գումարը անհատական հաշվետվությունում լրացվում է այն ամսում, երբ վճարվել է գումարը, իսկ օրերը լրացվում են օրացուցային օրերին համապատասխան:
    (41-րդ կետը փոփ., լրաց.22,02,07 N 28-Ն)
    42. «Չաշխատած օրեր» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.
    ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է համապատասխան արձակուրդի ծածկագիրը`
    «5» – առանց աշխատավարձի պահպանման,
    «6» – առանց աշխատավարձի պահպանման երեխայի խնամքի.
    «7» – անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնելու,
    բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է համապատասխան արձակուրդի օրացուցային օրերի թիվը, իսկ անհատ ձեռնարկատերը լրացնում է պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնած լինելու ժամանակահատվածի օրացուցային օրերի թիվը:
    (42-րդ կետը լրաց. 22.02.07 N 28-Ն):

  5. Հարգելի Թագուհի, դուք կարող եք իմ էլեկտրոնային հասցեին ուղարկել Հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում այդ հաշվետվության բլանկի լրացված օրինակը, այսինքն որտեղ 6 կամ 2 ծածկագիրը նշեմ, օրերը և գումարը ո՞ր աղյուսյակում նշեմ, այսինքն Արամի օրինակի վրա այդ բլանկի լրացված տարբերակը: Եթե կարող եք` շուտ ուղարկեք, դա շատ շտապ է: sabina1981 շնիկ bk.ru

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *