Ակսեպտ ՍՊԸ

Ընկերություն` Ակսեպտ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Բժշկական հետազոտական կենտրոն
Աշխատավարձ՝ 280 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ Պարտականություններ՝ ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, հարկային հաշվետվությունների պատրաստում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում և փոխանցում, դրամարկղային և բանկային հաշիվների վարում, իրացման ծավալների վերաբերյալ ակտերի կազմում, վիճվարչության և այլ վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և հանձնում, Առողջապահության Նախարարության համար հաշվետվությունների պատրաստում և հանձնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի վարում (կնքում, փոփոխում և լուծում), հրամանների պատրաստում:
Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում՝ առնվազն 2-3 տարի, հայկական ծրագրերի (ՀԾ) իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, ցանկալի է` ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, ArmMed ծրագրի իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության զգացում: Տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամեր՝ 09:30-18:30: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե՝ լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ:
Հավելյալ տեղեկություններ՝ Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, շաբաթ՝ մինչև 14:30 անհրաժեշտության դեպքում: Փորձաշրջան՝ 3 ամիս, աշխատավարձը փորձաշրջանի ընթացքում՝ 200 000 ՀՀ դրամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ