Գլխավոր հաշվապահի #գործկա Babayans accounting center ընկերությունում

Ընկերություն՝ Babayans accounting center
Հասցե՝ ք. Երևան
Հեռախոս՝ 098883700
Էլ․ փոստ՝ hr@babayans.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Babayans Accounting Center-ը աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի

Պարտականություններ`

  • Հաշվապահական թիմի ղեկավարում՝ բաշխելով աշխատանքները, սահմանելով առաջնահերթություններ և վերահսկելով կատարողականը
  • Կազմակերպության հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան
  • Հարկային, ֆինանսական և այլ պարտադիր հաշվետվությունների պատրաստում, ստուգում և ներկայացում՝ սահմանված ժամկետներում
  • Անհրաժեշտ ֆինանսական տվյալներ և հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
  • Պաշտոնին վերաբերող այլ առաջադրանքների կատարում՝ ըստ կազմակերպության կարիքների

Պահանջներ՝

  • Մասնագիտական փորձ (հաշվապահական գրասենյակում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
  • Ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության խորքային և կիրառական իմացություն
  • Ֆինանսական վերլուծության և համակարգային մտածողության զարգացած հմտություններ
  • Թիմի կառավարման և արդյունավետ աշխատանքի կազմակերպման հմտություններ
  • Բարձր պատասխանատվության զգացում, ճշգրտություն և գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում

Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-18:00 Աշխատավայրը՝ ք. Երևան: Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել hr@babayans.am էլ․ փոստին։

Կիսվել՝