#գործկա Ալֆա-Ֆարմ ընկերությունում

Ընկերություն՝ Ալֆա-Ֆարմ ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ ք.Երևան, Շիրակի 1/68
Հեռախոս՝ 374 11 700 500
Էլ․ փոստ՝ career շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ՝ Արտադրության հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է Ընկերության արտադրական գործընթացի հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներին:

Աշխատանքային պարտականություններ․
• Հաշվարկել և ձևակերպել արտադրության ինքնարժեքը,
• Վերահսկել արտադրական բուն պրոցեսը (արտադրական նորմաների փաստաթղթավորում, փաստացի ծախսումների, կորուստների և շեղումների վերլուծություն),
• Հաշվառել ապրանքանյութական արժեքները և պատրաստի արտադրանքը, ինչպես նաև դրանց շարժի հետ կապված գործառնություններն արտացոլել հաշվապահական հաշվառման մեջ,
• Մասնակցել ֆինանսական վերլուծություններին և արտադրական պլանավորման գործընթացին, վերահսկել արտադրական ծախսերը,
• Մասնակցել Ընկերության գույքագրման աշխատանքներին,
• Իրականացնել հիմնական միջոցների հաշվառում, ծախսերի ընթացիկ և կապիտալի դասակուգում,
• Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ,
• Իրականացնել այլ հաշվապահական գործառույթներ։
Պահանջներ․
• Հաշվապահական, ֆինանսական կամ մաթեմատիկական կրթություն,
• Արտադրական ձեռնարկություններում մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
• Հաշվապահական ստանդարտների իմացություն,
• ՀԾ և 1C հաշվապահական ծրագրերի, Microsoft Office-ի իմացություն,
• Հաղորդակցման հմտություններ և թիմային մտածելակերպ,
• Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն,
• Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ