2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 139.8 մլրդ դրամ, ծախսերը` 153.4 մլրդ դրամ

2009 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 և 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.6%-ով, ծախսերի գծով` 17.2%-ով:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 9.7%-ով կամ 14.9 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ, որը կազմել է 16.7% կամ 21.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները և այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 251.2 մլն դրամով (1.2%-ով) և 3.7 մլրդ դրամով (68.6%-ով): Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.5 մլրդ դրամ` նախորդ տարվա 18.5 մլն դրամի դիմաց:

Պետական բյուջեի եկամուտների 76.3%-ը ձեւավորվել է հարկերի և տուրքերի, 15.4%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը` այլ եկամուտների եւ 1.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2009 թ. առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 106.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 103.6%-ով ապահովելով եռամսյակային ճշտված ծրագիրը և 14.6%-ով` տարեկան ծրագիրը:

Աղբյուր` panarmenian.net

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *