Month: Ապրիլ 2012

Արձակուրդի մեկնում 20 օր ուշացումով

Ն.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 27.01.2011, արձակուրդի է գնում 15.02.2012: Արդյո՞ք խնդիր կառաջանա, որ նա չի գնում հենց 27.01.2012, այլ 20 օր ուշացումով: Եվ արձակուրդայինը հաշվարկելուց պետք է վերցնենք 27.01.2011-27.01.2012 հաշվարկված ԱՎՈՒՄ, ու ըստ դրա հաշվարկենք արձակուրդայինը, թե՞ 01.02.2011-01.02.2012: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արձակուրդի մեկնում 20 օր ուշացումով

Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

izabela.

Հարգելի հաշվապահներ, կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր 1 տարի ժամկետով, և ըստ պայմանագրի վճարվել է կանխավճար, որից կատարվել է սոց. հատկացում և պահվել է եկամտահարկ: Պայմանագրային ընդհանուր արժեքը հայտնի կդառնա աշխատանքների կատարման ավարտին: Խնդրում եմ պատասխանել, թե մնացած 10 ամիսների ընթացքում պե՞տք է արդյոք հաշվարկել սոց. հատկացում, եթե ԱՎՈՒՄ չկա, և եթե այո, ապա ինչպե՞ս այն ցույց տալ սոցապի հաշվետվության մեջ:

Կարդալ ավելին Կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Եկամտահարկի հաշվարկման հետ կապված

Մանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ես աշխատում եմ մանկապարտեզում որպես դաստիարակ և միաժամանակ անհատ ձեռնարկատեր եմ: Արդյո՞ք եկամտահարկ երկու տեղից պետք է փոխանցվի:

Կարդալ ավելին Եկամտահարկի հաշվարկման հետ կապված

Աշխատողը աշխատել է վնասակար պայմաններում

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ տալ պարզաբանում հետևյալ հարցում. ՍՊԸ-ի աշխատողը ընդունվել է աշխատանքի 2004թ-ի հուլիսի 1-ից և քանի որ աշխատել է վնասակար պայմաններով, օրենքով հասանելիք արձակուրդային օրերը եղել են 48 օրացուցային օր, որը ներկայումս գործող օրենքով 35 օր է: Աշխատողը 2004-ից մինչև 2012-ի մարտ ամիսը չի օգտագործել իր հասանելիք արձակուրդներից 136 աշխատանքային օր: Չօգտագործված արձակուրդների տեղափոխման համար չի եղել որևէ հրաման: 2012թ-ի ապրիլի 10-ից աշխատանքից ազատվելու դեպքում խնդրում եմ ասել, թե քանի օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու, և հնարավորինս ըստ ՀՀ ԱՕ-ի կետերի հիմնավորեք: Արդյո՞ք տեղափոխման հրամանների բացակայությունը կարող է փոխել վերջնահաշվարկի օրերի քանակը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը աշխատել է վնասակար պայմաններում

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի վճարում

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Կարո՞ղ եմ արդյոք արտերկիր գործուղված աշխատակցին ավելի պակաս վճարել, քան կառավարության սահմանված օրապահիկի ու գիշերավարձի ծախսերի չափն է: Եթե ոչ, ինչու՞:

Կարդալ ավելին Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի վճարում

Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի

Քնարիկ.

Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի: Ինչպե՞ս վարվել շաբաթ օրվա հետ փոխարինվող ոչ աշխատանքային օրերի հետ, եթե առանց այդ էլ շաբաթ օրը աշխատում ենք:

Կարդալ ավելին Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի

Գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարի` ծախս ճանաչում

Գայանե.

Խնդրում եմ, կարող եք պատասխանել` գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարը համարվու՞մ է որպես ծախս շահութահարկը հաշվարկելիս: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարի` ծախս ճանաչում

Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում

Արմեն.

Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:

Կարդալ ավելին Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում

Ակտիվների դասակարգումը առևտրային բանկերում

Նարե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. առևտրային բանկերում ակտիվները դասակարգվու՞մ են արդյոք ոչ ընթացիկի և ընթացիկի: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ակտիվներից յուրաքանչյուրը որ խմբին է պատկանում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ակտիվների դասակարգումը առևտրային բանկերում

Որքա՞ն գումար ելքագրել մեկ ելքի օրդերով

Narine Movsisyan.

Կազմակերպության հաշվետու անձը ՀԴՄ կտրոններով մեկ ամսվա ընթացքում կատարել է 1250000 դրամի գնումներ, ներկայացրել է առհաշիվ հաշվետվություն: Գումարը ի՞նչ չափով կարելի է ելք անել դրամարկղից, այսինքն մեկ ելքի օրդեր կարելի՞ է կազմել 1250000-դրամի չափով, թե՞ պետք է այն 300000-ի բաժանել, ըստ այդմ էլ կազմել մի քանի ելքի օրդերներ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն գումար ելքագրել մեկ ելքի օրդերով

Տարածքի անհատույց տրամադրում

Տաթև.

Հիմնադիրը իր սեփական տարածքը կարո՞ղ է անհատույց տրամադրել ՍՊԸ-ին, որը աշխատում է ԱԱՀ-ով: Նշեմ նաև, որ ՍՊԸ տնօրենը իր ամուսինն է: Նման գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում:

Կարդալ ավելին Տարածքի անհատույց տրամադրում

Անավարտ արտադրություն

Astxik.

Ինչքանո՞վ է ճիշտ շահութահարկի հաշվարկում տարվա վերջում անավարտ արտադրություն ցույց տալը: Ինչպե՞ս կարելի է ճիշտ լուծում տալ այս ամենին: Ընդհանրապես ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս պահով: Հետաքրքիր է յուրաքանչյուր կարծիք:

Կարդալ ավելին Անավարտ արտադրություն

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին
Կարդալ ավելին Ավելացվել են փաստաթղթեր

Ապրանքի վերադարձի ժամանակ տրվող ձևակերպում

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ:

Կարդալ ավելին Ապրանքի վերադարձի ժամանակ տրվող ձևակերպում

Անհատույց վարձակալության վերաբերյալ

Արմեն.

Արդյո՞ք ՍՊԸ իրավունք ունի անհատույց վարձակալությամբ տարածք վերցնել այլ ՍՊԸ-ից: Տեղյակ եմ, որ ԱԱՀ-ով հարկման շրջանառություն կդիտվի կադաստրային արժեքի 5 % տարեկան կտրվածքով: Սակայն հետաքրքիր է նաև` այլ օրենսդրական ակտերով խախտում կլինի, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Անհատույց վարձակալության վերաբերյալ

Որքա՞ն կկազմի նպաստը

arevя

Բարև ձեզ: Ես ունեմ հետևյալ հարցը: Ես օգոստոսին գնալու եմ ֆիզ. արձակուրդի, կուզենայի ճշտել, եթե իմ ամսական աշխատավարձը (հարկերը ներառած) կազմում է 280 000 դրամ, ի՞նչ գումար ես կստանամ ֆիզ. արձակուրդ գնալիս: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի նպաստը

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը

Վարդան.

Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը

Կանխիկ գումարի մուտք դրամարկղ

ՍԵդա.

Խնդրում եմ պատասխանեք, ՓՄՁ-ով աշխատող հիմնարկությունը կարո՞ղ է ՀԴՄ-ի չեկերով դրամարկղի մուտքի օրդերները գրել 10-օրը մեկ:

Կարդալ ավելին Կանխիկ գումարի մուտք դրամարկղ

Ծախսը հիմնավորելու համար

Արմեն.

Կազմակերպությունը գովազդում է իր գործունեությունը Facebook սոցիալական ցանցի միջոցով: Paypal վճարման համակարգը էլեկտրոնային փաստաթուղթ է ուղարկում էլեկտրոնային փոստի հասցեին վճարման ընդունման վերաբերյալ: Հարց` արդյո՞ք այդ փաստաթուղթը բավարար է ծախսը հիմնավորելու համար:

Կարդալ ավելին Ծախսը հիմնավորելու համար

Արտոնագրային վճարների հաշվեհամարներ

Արման.

Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ արտոնագրային վճարի վճարման հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար տարբեր են: Խնդրում եմ գրել այդ հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար:

Կարդալ ավելին Արտոնագրային վճարների հաշվեհամարներ

Սահմանային չափերի հետ կապված

Արտակ.

Բարեվ ձեզ: Արտոնագրային վճար վճարողները ազատվե՞լ են արդյոք սահմանային չափերից և եռամսյակային հաշվետվություններից: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Սահմանային չափերի հետ կապված

Աշխատանքի ընդունման հետ կապված

Arus.

Ողջույն: Ես Ա/Ձ եմ և ցանկանում աշխատողի աշխատանքի ընդունեմ: Բացի պայմանագիր կնքելուց անհրաժե՞շտ է արդյոք, որ ինքը աշխատանքի ընդունման դիմում գրի, իսկ ես աշխատանքի ընդունման հրաման տամ: Իմ հաշվապահը ասում է, որ կարիք չկա, իսկ ես կարծում եմ` անհրաժեշտ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ճիշտ վարվեմ, և էլ ի՞նչ քալեր պետք է անեմ, աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է` քայլ առ քայլ գրեք: Շատ շնորհակալ կլինեմ:

Կարդալ ավելին Աշխատանքի ընդունման հետ կապված

Շահութահարկի զրոյական հաշվարկի հանձնում

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն չի ծավալել գործունեություն, սակայն պետք է հանձնի զրոյական շահութահարկի հաշվարկ, արդյո՞ք պետք է բոլոր դաշտերում գրել 0 և հանձնել, թե՞ որոշակի տողերում, որոնք կարող են բնորոշ լինել ՀԿ-ին: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի զրոյական հաշվարկի հանձնում

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկ

Գ. Խ.

Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` արդյո՞ք կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկի գումարը մտնում է նվազեցումների մեջ, և կարելի՞ է շահութահարկ հաշվարկելիս ծախս համարել:

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկ