Day: Հունիս 12, 2013

Արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է

anna.

Բարև Ձեզ:
Եթե կազմակեպությունը ունի ընդամենը 2 աշխատող` տնօրեն և վաճառող, արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է

Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ

Մարինե.

Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ, ե՞րբ է սկսվում և ավարտվում այն: Խնդրում եմ օգնել հաշվարկել 90 000 դրամ ստացող և հերթափոխով աշխատող երեք աշխատակիցների ամսական աշխատավարձը:

Կարդալ ավելին Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ

Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքի ընդունել հղի կնոջը

Աննա Մուրադյան.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ՝ կապված հղիության և ֆիզ. արձակուրդի հետ: Հարցս հետևյալն է. տվյալ պահին աշխատում եմ և 3 ամսական հղի եմ: Ուզում եմ աշխատաքիս վայրը փոխել, քանի որ աշխատանքային ժամերը և բնույթը առողջությանս վրա բացասական են ազդում: Կա՞ նման օրենք, որը արգելում է գործատուին ինձ աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, որ ես հղի եմ: Եթե ոչ, ապա գործատուն կարո՞ղ է խնդիրներ ունենա` ընդունելով ինձ աշխատանքի հղիության այդ ժամկետում: Ի նկատի ունեմ, խնդիրներ հարկային մարմինների հետ: Չէ՞ որ դեկրետի վճարման հարց է ի հայտ գալու մի քանի ամսից: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքի ընդունել հղի կնոջը

Արդյո՞ք ապրանքը ենթակա է մաքսազերծման

Արեգ.

Բարև: Ես պատվերներ եմ կատարում օնլայն խանութներից: Հիմա ցանկանում եմ պատվիրել 600 դոլարի ֆոտոկամերա: Այն գնալու՞ է մաքսատուն, և եթե գնալու է, ինչքա՞ն պետք է վճարեմ ապրանքի համար:

Կարդալ ավելին Արդյո՞ք ապրանքը ենթակա է մաքսազերծման

Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով

Անուշ.

Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով

Աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով

Լիանա.

Եթե աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով, մայիսի եկամտային հարկի հաշվետվության մեջ վերջնահաշվարկի գումարը նշվու՞մ է, թե՞ հունիսի մեջ պիտի նշվի:

Կարդալ ավելին Աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով

Արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի

Anka.

Հարգելի հաշվապահներ, արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Հարկայինի թեժ գծով ասել են, որ պետք է վճարի:

Կարդալ ավելին Արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի