«

»

Авг 25 2011

Երկարաժամկետ վարկի ստացում

Anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, երբ կազմակերպությունը ստանում է երկարաժամկետ բանկային վարկ, ինչպե՞ս պետք է ձևակերպել վարկի ստացումը, տոկոսները և մարումը: Իսկ վարկի ստացումը կարելի՞ է ճանաչել որպես շահույթ, իսկ մարումը` ծախս:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Արման Արշակյան

    Հարգելի Աննա, վարկը դա ոչ եկամուտ է, ոչ էլ ծախս: Վարկը եթե օգտագործվում է արտադրական նպատակներով (հիմնական, շրջանառու միջոցներ ձեռք բերելու և այլն), ապա վարկի դիմաց վճարվող տոկոսները (բացի ժամկետանց տոկոսներից) և սպասարկման վճարները ձևակերպվում են ծախսերով:

  2. Аватар
    arevik

    Վարկի ստացումը կճանաչվի եկամուտ, եթե շահույթ ստանաք դրանից, իսկ մարումը կմտնի տվյալ ժամանակաշրջանի ծախսերի մեջ ու կփոխհատուցվի:

  3. Аватар
    ԼԼ

    Արևիկ ջան, խորհուրդ կտայի սխալ խորհուրդներ չտայիք: Վարկի ստացումը եկամուտ չի, միայն տոկոսները` ծախս են:

  4. Аватар
    LILIT

    Վարկի ստացումը ինքնին պարտավորություն է, որը պետք է մարել, տոկոսները` ծախս:
    պայմանագրի համաձայն ձեռք բերված վարկի գումարով`
    ԴՏ 252 ԿՏ 411
    Ձեզ ներկայացված մարման ժամանակացույցի տվյալների հիման վրա ձևակերպվում է չկրած տոկոսային ծախսը`
    ԴՏ 414 ԿՏ 411
    ամեն տարվա վերջում տվյալ տարվան վերաբերող մասը տեղափոխվում է ընթացիկ պարտավորությունների կազմի մեջ, ձևակերպվում է`
    ԴՏ 411 ԿՏ 512
    հաշվետու ժամանակաշրջանի ծախսերին է վերագրվում ճանաչված տոկոսային ծախսը`
    ԴՏ 727 ԿՏ 414
    վարկի գծով տարեկան պարտավորության մարումը ձևակերպվում է`
    ԴՏ 512 ԿՏ 252

    1. Аватар
      artur

      Լիլիթ ջան, շնորհակալություն պատասխանի համար: Չնայած հարցը ես չէի տվել, բայց ինձ էլ հետաքրքրեց: Մի լրացուցիչ հարց առաջացավ իմ մոտ. երբ որ ամեն տարվա վերջում տվյալ տարվան վերաբերող մասը տեղափոխվում է ընթացիկ պարտավորությունների կազմի մեջ, ձևակերպելով ԴՏ 411 ԿՏ 512, չկրած տոկոսային ծախսն է՞լ է տեղափոխվում 411-ից 512 և 414-ից 514:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160