Սոցապ անհատական ընթացիկ հաշվետվություն

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք հղիության և ծննդաբերության ապահովագրական նպաստի գումարը ներառվում է սոցապի տարեկան անհատական հաշվետվության մեջ և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա Ա.

Այո, Ձև Ֆ10-ում 4, 5, 6 սյունակները նախատեսված են սոցիալական վճարի հաշվին կատարված ծախսերի արտացոլման համար:

Որոշում 93-Ն

41. «Սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.

ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից, ըստ ամիսների, վճարված համապատասխան ապահովագրական նպաստի ծածկագիրը`

«1» – ժամանակավոր անաշխատունակության,

«2» – հղիության և ծննդաբերության,

«4» – ապահովագրված անձի թաղման.

բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների օրացուցային օրերի թիվը, ըստ ամիսների.

գ) «գումարը» սյունակում լրացվում է փաստացի վճարած նպաստի գումարի չափը` ըստ ամիսների: