Եկամտահարկի հաշվարկ

Էդվարդ.

Հարգելի հաշվապաներ, բացել եմ Ա/Ձ-ն 2011թ.-ի փետրվար ամսին: ԱԱՀ-ով չեմ հարկվում: Ունեցել եմ 2.301.880 դրամ շրջանառություն: Փաստաթղթավորված ծախսերս 681.349 դրամ է: Քանի որ տվյալ տարվա համար ըստ օրենքի եկամտահարկի կանխավճարներ չպետք է կատարեի, միայն չփաստաթղթավորված ծախսերի համար յուրաքանչյուր ամիս վճարել եմ 11%` ընդամենը 178.259 դրամ եկամտահարկ: ՀԴՄ չունեմ: Խնդրում եմ բացատրել` արդյոք պետք է վճարեմ այլ գումար եկամտահարկի համար, եթե այո, ապա ինչքա՞ն, կամ ինչպե՞ս հաշվարկեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վարուժան

Դուք պետք է վճարեիք եռամսիակային նվազագույն 1 տոկոս եկամտահարկ, որը հաշվարկվում է այսպես`
Հոդված 291
Եկամտահարկի նվազագույն գումարը

1. Սույն օրենքի 29 հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մեծության մեկ տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ:
2. Նվազագույն եկամտահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից մեկ տոկոս դրույքաչափով:
3. Նվազագույն եկամտահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով սահմանված) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը):

քանի որ նվազագույն 1 տոկոսի մուծումները կանխավճարային տարբերակով են ուրեմն կհաշվարկեն տույժեր համաձայն`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1997 թ.
ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 23. Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:
(2-րդ մասը հանվել է 28.12.98 ՀՕ-273)
Նշված չափերով օրական տույժերը կիրառվում են, եթե հարկային օրենսդրությամբ ավելի նվազ չափ սահմանված չէ:
Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարների (այդ թվում նաև հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային մուծումների գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկվող օբյեկտի գծով հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Էդվարդ

Հարգելի Վարուժան, եթե ես վճարեմ Ձեր նշած 1 տոկոսը և տույժերը, այլևս եկամտահարկի գծով պարտք ու պահանջ չեմ ունենա:

Կարեն

Եթե ձեր մոտ առաջին տարին է ,պարտավոր եք վճարել միայն 1 տոկոս, բայց հաջորդ տարվանից պետք է կատարեք եռամսյակային կանխավճարներ նախորդ տարվա շահույթահարկի 18.75 %-ի չափով: