Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության վերաբերյալ

Արամ.

Բարև ձեզ:
1) Ես ֆիզի գումարը միանվագ վճարել եմ մի օրում մարտի 15-ին, ապա Ֆ10 անհատական ընթացիկ հաշվետվության մեջ սոց. վճարի հաշվին կատարված ծախսերը ո՞ր ծածկագիրը նշեմ, իսկ գումարը և օրերը բաժանե՞մ ըստ ամիսների, թե՞ մարտ ամսում գրեմ 100 օր և 400.000 դրամ
2) մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքում չաշխատած օրերը ո՞ր ծածկագիրը նշեմ, և օրերը նշեմ աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային:
Դա շատ շտապ է, խնդրում եմ օգնեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թագուհի

1)Մարտ ամսում պետք է գրել 140 օր և 400000 դրամ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին վճարած նպաստի գումարը անհատական հաշվետվությունում լրացվում է այն ամսում, երբ վճարվել է գումարը, իսկ օրերը լրացվում են օրացուցային օրերին համապատասխան:
2)Ծածկագիրը 6, օրերն օրացուցային:

Tatev

Բարև Ձեզ, հարգելի Արամ: Ձեր հարցի առաջին մասում` մարտ մասվա 15 օրերի, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս (140 օրացույցային կամ 100 աշխատանքային) ամիսների դիմաց, սոցի հաշվին կատարված ծախսերի բաժնում դրվում է 2 ծածկագիրը, օրերը բաժանվում են ըստ ամիսների և գրվում օրացույցային օրերով, իսկ գումարը ամբողջությամբ գրվում է մարտ ամսվա դիմաց, վերջին ամսվա մյուս հատվածը` նպաստի ժամկետի ավարտից հետո դրվում է 6 ծածկագիրը` մինչև 3 տարեկան երեխայի խնամք:

Aram

Հարգելի Տաթև և Թագուհի, դուք համուզվա՞ծ եք, որ 6 և 2 ծածկագրի առաջ նշվում է օրացուցային օր, կարո՞ղ եք հիմնավորել ձեր պատասխանը: Իմ իմանալով պետք է նշվի աշխատանքային օր:

Թագուհի

Հարգելի Արամ, ես լրացնելուց օգտվել եմ Անհատական հաշվետվության ձևերը լրացնելու կարգից, ըստ 2005 թ. սեպտեմբերի 8-ի
N 93-Ն հրամանի,որը փոփոխվել և լրացվել է 2007թ.
կետ 41. «Սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսերը» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.
ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է սոցիալական վճարների հաշվին գործատուի կողմից, ըստ ամիսների, վճարված համապատասխան ապահովագրական նպաստի ծածկագիրը`
«1» – ժամանակավոր անաշխատունակության,
«2» – հղիության և ծննդաբերության,
«4» – ապահովագրված անձի թաղման.
բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների օրացուցային օրերի թիվը, ըստ ամիսների.
գ) «գումարը» սյունակում լրացվում է փաստացի վճարած նպաստի գումարի չափը` ըստ ամիսների:
7, 8, 9, սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ նույն ամսվա ընթացքում ապահովագրված անձին տրվել է 2 տեսակի նպաստ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին վճարած նպաստի գումարը անհատական հաշվետվությունում լրացվում է այն ամսում, երբ վճարվել է գումարը, իսկ օրերը լրացվում են օրացուցային օրերին համապատասխան:
(41-րդ կետը փոփ., լրաց.22,02,07 N 28-Ն)
42. «Չաշխատած օրեր» հատվածի սյունակները լրացվում են հետևյալ կերպ.
ա) «ծածկագիրը» սյունակում լրացվում է համապատասխան արձակուրդի ծածկագիրը`
«5» – առանց աշխատավարձի պահպանման,
«6» – առանց աշխատավարձի պահպանման երեխայի խնամքի.
«7» – անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնելու,
բ) «օրերի թիվը» սյունակում լրացվում է համապատասխան արձակուրդի օրացուցային օրերի թիվը, իսկ անհատ ձեռնարկատերը լրացնում է պետական գրանցման վկայականը հարկային մարմին հանձնած լինելու ժամանակահատվածի օրացուցային օրերի թիվը:
(42-րդ կետը լրաց. 22.02.07 N 28-Ն):

Aram

Շատ շնորհակալ եմ, Թագուհի, դուք ինձ շատ օգնեցիք:

Աննա

Հարգելի Թագուհի, դուք կարող եք իմ էլեկտրոնային հասցեին ուղարկել Հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում այդ հաշվետվության բլանկի լրացված օրինակը, այսինքն որտեղ 6 կամ 2 ծածկագիրը նշեմ, օրերը և գումարը ո՞ր աղյուսյակում նշեմ, այսինքն Արամի օրինակի վրա այդ բլանկի լրացված տարբերակը: Եթե կարող եք` շուտ ուղարկեք, դա շատ շտապ է: sabina1981 շնիկ bk.ru