Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

Մարո.

Խնդրում եմ, ասեք՝ Ա/Ձ-ն վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար, ունի աշխատող, ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու, և ո՞րն է նրա առաջին քայլը գործունեությունը սկսելու համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ա/Ձ վարձակալել է տարածք պատճենահանում իրականացնելու համար

  1. Եթե Ձեր Ա/Ձ-ն այս տարի չի գրանցվել, ապա պետք է 2011 թվականի համար ներկայացնեք սոցի և եկամտահարկի պարզեցված հայտարարագրերը, ընդ որում սոցի գծով մինչև մարտի 1-ը իսկ եկամտահարկինը մինչև ապրիլի 15-ը: Ինչպես նաև պետք է ներկայացնեք սոցապի անհատական հաշվետվություն մինչև ապրիլի 1-ը:
    Իսկ եթե գործունեությունը նոր եք սկսում, տարածք վարձակալելուց հետո Ձեր հաջորդ քայլը պետք է լինի տվյալ հասցեով հսկիչ դրամարկղային մեքենայի հաստատումը, աշխատողի գրանցումը սոցապին հայտ և ստաժ ներկայացնելը, այնուհետև` ընթացիկ տարվա համար ներկայացնում եք հետևյալ հաշվետվությունները`
    1. մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ՀԴՄ-ով շրջանառության վերաբերյալ հաշվետվություն
    2. մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ԱՎԾ հաշվետվությունը
    3. յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո եկամտահարկի և սոցի հաշվետվություններ աշխատողի մասով
    Հարցեր ունենաք, գրեք nharutyunyan շնիկ yandex.ru

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *