«

»

Mar 25 2012

Արտոնագիր ստանալու և արտոնագրային վճար վճարելու հետ կապված

Դավիթ Ասատրյան.

Ե՞րբ պետք է վճարվի արտոնագրային վճարը 2-րդ եռամսյակում գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես ավտոտեխսպասարկման կայանի համար` մարտի 28-ին, 29-ին, 30-ին, թե՞ ապրիլի 2-ին, 3-ին:

Ստացվում է, որ շուտ չես կարող, իսկ ուշ էլ վճարելու դեպքում պետք է կայանը փակես մինչև արտոնագիր ստանալը:

Հատվածներ օրենքից`

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, Oրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:

Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան:

Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:

Այս երեք հատվածներից ես այդպես եմ ենթադրում:

Եվ ընդհանրապես, ո՞ր հաշվին պետք է վճարվի արտոնագրային վճարը:

Facebook մեկնաբանություններ

7 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Accountant.am

    Հետաքրքիր հարց է:

  2. Avatar
    Grisha

    Դավիթ ջան, ճիշտ ես ենթադրում, նախապես դիմում հայտարարություն ես ներկայացնում, արտոնագիր ես ստանում և արտոնագիրը ստանալիս վճարը վճարում ես, իսկ հաշվեհամարը հետևյալն է` 900005360616 (իրավաբանական անձանց համար) և 900005360624 ԱՁ-ի համար:

  3. Avatar
    Լիանա

    Հարգելի Դավիթ, այսօր ես նույն հարցով դիմել եմ հարկային տեսչություն: Նախապես դիմումները չեն ընդունվում, միայն ապրիլի 1-ից հետո: Քանի որ ոչ աշխատանքային օր է, ապա 2-ից: Դիմում է գրվում հարկայինում, վճարում եք բանկում, հետո ստանում արտոնագիր:

  4. Avatar
    Grisha

    Այն գործունեւթյան տեսակները, որոնք ապրիլի 1-ից արտոնագրային վճարով հարկվող գործունեություն են համարվելու, դրանց մասով ապրիլ ամսվա ընթացքում կարող եք դիմում հայտարարություն ներկայացնել, արտոնագրային վճարը վճարել և ստանալ արտոնագիրը: Մինչև ապրիլ ամիսը ոչ մի բան չեք անելու:

  5. Avatar
    Դավիթ Աատրյան

    Շնորհակալ եմ, հարցը նրանումն է, որ արտոնագրի ստացման ամսաթվից առաջ կարելի՞ է արդյոք գործունեություն իրականացնել, ասենք` ապրիլի 2-ին, ապրիլի 3-ին…

  6. Avatar
    Grisha

    Այո, կարելի է: Ժողովուրդ, այս հաշվեհամարներով մինչև ապրիլ ոչ մի փոխանցում չեք անում !!!

  7. Avatar
    Արման

    Ոնց որ բայց տարբեր գործունեության համար տարբեր են հաշվեհամարները: Սրանք գտա ինտերնետում, չգիտեմ` ճիշտ են, թե ոչ.

    ՍՊԸ

    900005360 210 – Հանրային սնունդ
    900005360 319 – Հյուրանոց
    900005360 418 – Տաքսի
    900005360 517 – Վարսավիրանոց
    900005360 616 – Ավտոտեխսպասարկում
    900005360 715 – Ավտոկանգառ
    900005360 814 – Բիլիարդ

    ԱՁ

    900005360 228 – Հանրային սնունդ
    900005360 327 – Հյուրանոց
    900005360 426 – Տաքսի
    900005360 525 – Վարսավիրանոց
    900005360 624 – Ավտոտեխսպասարկում
    900005360 723 – Ավտոկանգառ
    900005360 822 – Բիլիարդ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...