Ա/Ձ-ն ֆիզիկական անձ է, իսկ ՍՊԸ-ն` իրավաբանական: Ըստ ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 50-րդ հոդվածի.
1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Իսկ ըստ “Անհատ ձեռնարկատիրոջ մասին” ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
Ա/Ձ-ն առանձնացված գույք չունի և իր պարտավորությունների համար պատասխանատու է անձնական գույքվ:
Առնոլդ
Հյուր
12 տարի առաջ
Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գործարարությամբ իր ռիսկով և ինքն է կրում իր վնասները: Նրա գործունեությունը պետք է պարտադիր ենթարկվի պետական գրամցման: Անհատ ձեռնարկատեր կարող է համարվել նաև մեկ անձի կողմից հիմնադրված ՍՊԸ-ն: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում այն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրված առևտրային կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանվում է կանոնադրությամբ սահմանված մասերի, և հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների համար, այլ միայն իր ներդրված ավանդի չափով կրում է ընկերության վնասների ռիսկը:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Tigran on Տենդերի մասնակցություն: “վրացական ԱՁ-ին տենդերը շահելու դեպքում չեն։փոխանցելու գումարը, պետք է այստեղ բանկում ՀՀ դրամով հաշիվ բացեք,” Apr 26, 12:19
Tigran on Գյուղատնտեսական արտադրանք: “այո կաթը համարվում է գյուղատնտեսական արտադրանք, կազատվի եկամտային հարկից, եթե ՀՕ հ.150-ի մաս 13-ին համապատասխան գնման ակտերով են, ՚ ։” Apr 26, 12:17
Tigran on Ներքին կանոնակարգ: “դա կոչվում է Ներքին կարգապահական կանոններ, այլ նմանատիպի նման կանոններով կարող եք կազմել,” Apr 26, 12:15
Tigran on Սուրճի արտադրություն: “1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, այո 2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և…” Apr 25, 20:07
Tigran on Պարտքի մարում եռակողմ պայմանագրով: “այո դա կդիտվի որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության, կարծում եմ…” Apr 25, 20:03
Tigran on ՍՊԸ լուծարում: “տնօրենը ոչ հիմնադիր է, պետք է այդ հարցը լուծեք միևնույն է,” Apr 25, 20:00
Tigran on ՍՊԸ գնել է մեքենա ֆիզ. անձից: “որպես հարկային գործակալ պետք է ֆիզ.անձի համար 10 տոկոս եկամտային հարկ վճարեք, պետք է մաշվածքի համար հիմք վերցնեք սկզբնական արժեքը,” Apr 25, 19:57
Կայքի մասին
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։