«

»

Апр 04 2012

Ակտիվների դասակարգումը առևտրային բանկերում

Նարե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. առևտրային բանկերում ակտիվները դասակարգվու՞մ են արդյոք ոչ ընթացիկի և ընթացիկի: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ակտիվներից յուրաքանչյուրը որ խմբին է պատկանում: Կանխավ շնորհակալություն:

0

2 մեկնաբանություն

  1. Аватар
    Աննա

    Հարգելի Նարե, Ակտիվների դասակարգումը ընթացիկի և ոչ ընթացիկի հատուկ է իրական հատվածի հաշվային պլանին (բացառությամբ` ապահովագրական ընկերությունների հաշվային պլանի): Առևտրային բանկերի հաշվային պլանը կազմված է ըստ ակտիվների իրացվելիության, ընդ որում ֆինանսական ակտիվների դասակարգումը իրականացվում է համաձայն IAS 39-ի պահանջների ըստ հետևյալի`1.Շահույթ կամ վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող ակտիվներ 2. Վաճառքի համար մատչելի ակտիվներ 3. Մինչև մարման ժամկետը պահվող ակտիվներ 4. Վարկեր և դեբիտորական պարտքեր: Կախված դասակարգումից` ակտիվը կարող է ունենալ հաշվառման իր յուրահատկությունները:

    0

    1. Аватар
      Նարե

      Շնորհակալություն:

      0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160