28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Նարինե
Նարինե
14 տարի առաջ

Հարգելի Ժաննա, Ձեր նշած հաշվարկում աշխատաժամանակը շաբաթական կազմում է 47 ժամ, որը մեծ է 40-ից: Ընդ որում 11:00-24:00-ն 13ժամ է>12-ից և սա իր մեջ ներառում է 4 ժամ արտաժամյա և 2 ժամ գիշերային աշխատանք: Ստորև նշում եմ աշխատանքային օրենսգրքից հատվածներ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել:

Հոդված 139.1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:

Հոդված 146.1. Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը:

Հոդված 148.1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:

Հոդված 184.Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: