«

»

Май 06 2012

Օրապահիկի վճարում

Անահիտ.

Բարև ձեզ:

Ես հարց ունեմ` կապված օրապահիկի վճարման հետ:
Հասարակական կազմակերպությունում, որտեղ ես աշխատում եմ, անցկացվելու են անվճար դասընթացներ, որին մասնակցելու են նաև մարզերից մասնակիցներ: Մենք պետք է նրանց նաև օրապահիկ վճարենք այն օրերի համար, երբ նրանք Երևանում կգտնվեն: Ճի՞շտ է արդյոք օրենսդրության տեսանկյունից օրապահիկ վճարելը, քանի որ նրանք չեն հանդիսանում մեր աշխատողները: Իսկ կա՞ արդյոք օրապահիկի առավելագույն չափ այս դեպքում, քանի որ պետք է հատուցվի նաև նրանց կատարած ճանապարհածախսը օրապահիկի տեսքով: Եթե ոչ, ապա ի՞նչ այլընտանք կառաջարկեիք:

Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Аватар
    ԱրաՊ

    Հարգելի Անահիտ,
    Տվյալ դեպքում օրապահիկ հասկացողություն չկա, քանի որ այդ անձիք Ձեր կազմակերպության աշխատակիցները չեն:
    Քանի որ Ձերը ՀԿ է, ապա նշված ծախսերը համարվում են ծրագրային ծախսեր: Ծրագիրն իր հերթին կազմվում և դրա բյուջեն հաստատվում է նախապես: Ընդ որում ծրագրի բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնել բոլոր ծախսումները, այդ թվում՝ հարկային պարտավորությունների գծով, եթե այդպիսիք առաջանում են: Ձեր դեպքում խորհուրդ կտամ հետևյալը: Եթե մարզերից եկող մասնագետները որևէ տեղ աշխատում են, ապա պայմանագիր կնքեք համապատասխան հիմնարկ-կազմակերպությունների հետ, գումարը փոխանցեք նրանց, վերջիններս էլ արդեն օրապահիկ կվճարեն: Այլ կերպ անհրաժեշտ են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և միգուցե այս դեպքում (կախված փաստաթղթերում նշված ձեռք բերումներից, քանակից և գումարից) հարկային պարտավորություն չառաջանա:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160