«

»

Dec 14 2009

Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Հաշվապահների միջազգային դաշնության անդամ կազմակերպության կողմից որակավորված 1 դիմորդի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 7 քննություն: Արդյունքում` քննությանը մասնակցած 89-ը դիմորդներից 24-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի 109 աուդիտոր:

Աղբյուր` panorama.am

0

Facebook մեկնաբանություններ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...