«

»

Jan 11 2010

Ներմուծում 1C ծրագրով

Ելենա.

Հարգելի Հաշվապահներ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ!!! Թող որ այս տարին լինի հաջողակ բոլորիս համար:
Հարցերս հետեւյալն են.
1. Ներմուծման ժամանակ ինչ ծախսեր են մտնում ինքնարժեքի մեջ? (Տրանսպոչտային, ապահովագրական, մաքսային ծառայության, ապրանքի պահպանման, բեռնաթափման (Կառգո), Բանկային գանձումներ)???
2. Երբ ես հաշվում եմ ներմուծած ապրանքի ինքնարժեքը այն պետք է հավասար լինի հայտարարագրում նշված մաքսային արժեքին???
3. Ներմուծում փաստաթուղթը լրացնելիս 1C ծրագրով, «Доп. Расходы» բաժնում ինչ հաշիվներից է ավելի ճիշտ օգտվել (713, 714, 888, թե 521,)
ՇԱՏ ՇՆՈՐԱԿԱԼ ԿԼԻՆԵՄ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱՐ

0

Facebook մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Մերի

    Հարգելի Ելենա ինքնարժեքի մեջ մտնում են Ձեր կողմից նշված բոլոր ծախսերը, եթե ունեք իհարկե փաստաթղթային հիմնավորում այդ ամենի, սակայն ինքնարժեքի մեջ չի մտնում բանկային գանձումները, դա արդեն ուղղակի ձևակերպվում է 7137 հաշվով:
    Ինչ վերաբերում է երկրորդ հարցին ասեմ, որ մաքսային արժեքը ընդհանրապես կապ չունի ապրանքի ինքնարժեքի հետ, դա ուղղակի մաքսայինի կողմից որոշված գումար է ԱԱՀ գանձելու համար:
    Իսկ երրորդ հարցի վերաբերյալ ասեմ, որ դա հիմնականում կախված է նրանից, թե կոնկրետ ինչ հավելյալ ծախս է, օրինակ մաքսավճարի դեպքում պետք է օգտվել 5247 հաշվից, մաքսայինի այլ ծառայությունների համար 52131 և այլն:

    0
  2. Avatar
    Ելենա

    Անչափ շնորակալ եմ Մերի! Սակայն ունեմ խնդիր, «Доп. Расходы» բաժնում երբ պետք է նշեմ հաշիվը, այդ պատուհանում չկա 524.7-ը , ես մաքսային ծառայության վճարը ցույց եմ տալիս 521.1 եւ նշում եմ կոնկրետ այդ մաքսայինը ու հայտարարագիրը:
    Մյուս հարցս նրանում է, որ երբ հանձնում ենք ԱԱՀ-ի հաշվետվությունը /ամսեկան/, ներմուծված ապրանքների դաշտում /15-ում/գրվում է Մաքսային արժեքը: Այսինքն տարվա վերջ ապրանքիս մնացորդի ինքնարժեքը ցույց եմ տալու իմ հաշված ինքնարժեքը եւ ոչ թե հաշվետվությամբ ներկայասված թիվը, չէ?

    0
  3. Avatar
    Մերի

    Ճիշտն ասած շատ լավ ծանոթ եմ այդ խնդրին ծրագրի հետ կապված, դրա համար կարելի է այսպես վարվել, նշել սկզբում 5211 հաշիվը, իսկ արդեն կոնկրետ գործառնությունները գրանցելիս 5211 հաշիվը փոխարինել 5247 հաշվով: Իսկ երկրորդ հարցի վերաբերյալ ասեմ, որ այո պետք է ցույց տալ Ձեր հաշված ինքնարժեքը, ու նաև նշեմ, որ ԱԱՀ տեղեկանքի մեջ տվյալ հաշիվը չի ներկայացվում:

    0
  4. Avatar
    Lusine

    Maqsajin arsheqy, vory grvum e AAH-i 15 toxum voch mi kap chuni zer hashvarkvac inqnarsheqi het

    0
  5. Avatar
    Ելենա

    Շատ շնորակալ եմ Մերի եւ Լուսինե 🙂

    0
  6. Avatar
    Ելենա

    Աղջիկներ, մի հարց էլ ունեմ, կապված բնապահպանությանը վճարվող գումարի հետ ներմուծման ժամանակ: Դա ինչպես ձեւակերպեմ 1C-ում? Դա գրվում է «Доп. Расходы» -բանժնում, թե «Пошлины»: Ես դա ի վերջո արել եմ Օպերացիայի ձեւով: Ճիշտ է?

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...