«

»

May 02 2013

Ներքին համատեղությամբ աշխատանք բյուջետային կազմակերպությունում

Ժաննա.

Բարև բոլորին: Իմ հարցը վերաբերվում է ներքին համատեղությանը: Մեր կազմակերպությունում (այն բյուջետային է) կան 2 աշխատակիցներ, ովքեր շատ ծանրաբեռնված չեն և կարող են ներքին համատեղությամբ այլ աշխատանք ևս կատարել օրվա ընթացքում: Նրանք մեր հիմնական աշխատողներն են: Հարցս հետևյալն է` բյուջետային կազմակերպության աշխատողը իրավունք ունի՞ զբաղեցնելու 2 տարբեր հաստիքներ երկու աշխատանքային պայմանագրերով` հիմնական և համատեղությամբ:
Հարգանքով

0

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Իրինա

    Ոչ: Հիմնավորեմ այսպես` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում բյուջետային աշխատողի աշխատանքային ժամերի քանակը չպետք է գերազանցի 40 ժամը: Ըստ տրամաբանության նույն կազմակերպությունում համատեղել ինչպե՞ս է հնարավոր:

    0
  2. Avatar
    Իրինա

    Ժաննա ջան, ավելացնեմ ևս մեկ բան` ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի թիվ 139 հոդվածը սահմանում է. տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Այդ իսկ պատճառով ինչպե՞ս կարող է միևնույն ժամանակ օրեկան 8 ժամ աշխատել մի հաստիքով, 8 ժամ մյուս հաստիքով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...