«

»

Apr 16 2014

Կանխիկ գործարքների սահմանափակում

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխիկ գործարքների` 300 հազ. միանվագ և 3 մլն. ամսական սահմանափակումը վերաբերում է վարձավճարներին: Այսինքն՝ կարո՞ղ է կազմակերպությունը, օրինակ, 700 հազ. վարձավճար վճարել վարձատուին կանխիկ դրամով: Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Արևիկ

    Ըստ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի Հոդված 6-ի 3րդ կետի.
    սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների, գործուղման և դաշտային բավարարման նպատակով կատարվող վճարումների, ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն կազմակերպությանը մատուցված ծառայությունների և կազմակերպության համար կատարված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների, ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող վճարումների, գյուղատնտեսական մթերքներ մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություն վարող քաղաքացիների հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական մթերքների դիմաց վճարումների, կառավարության կողմից սահմանված չափաքանակներով պետական հատուկ նշանակության ապրանքների, ծառայությունների և աշխատանքների դիմաց վճարումների, ինչպես նաև կառավարության սահմանած դեպքերում անհետաձգելի վճարումներ կատարելու անհրաժեշտության առկայության դեպքում կատարվող վճարումների վրա:

    Հետևաբար, եթե դուք վարձակալության պայմանագիր ունեք ֆիզ. անձի հետ, սահմանափակում չկա, եթե իրավաբական անձի հետ է, ապա գործում են սահմանապակումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...