Արդյո՞ք զբոսաշրջության ոլորտը ազատված է հարկերից

Տաթև.

Բարև ձեզ: Ես հիմնել եմ մի ընկերություն, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և տուրիզմով: Ընկերությունում միայն ես եմ աշխատում: Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ տուրիզմն ազատված է հարկերից: Արդյո՞ք դա այդպես է: Եվ երկրորդ հարցս` ի՞նչ հարկեր պետք է վճարվի ընկերության կողմից:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Lilit
Lilit
11 տարի առաջ

Ընկերությունը եռամսյակը մեկ պետք է վճարի շրջանառության հարկ 5%, իսկ ձեզ համար` եկամտային հարկ:

Տաթև
Տաթև
11 տարի առաջ
Ի պատասխան  Lilit

Իսկ ինչքա՞ն է կազմում եկամտային հարկը:

Lilit
Lilit
11 տարի առաջ
Ի պատասխան  Տաթև

Եթե Ա/Ձ եք, ապա ամսական 5.000 դրամ, իսկ ՍՊԸ-ի դեպքում ձեր աշխատավարձի 24.4%-ը, եթե 120.000 դրամը չի գերազանցում, գերազանցելու դեպքում՝ 21.280+ գերազանցող մասի 26%-ը:

Տաթև
Տաթև
11 տարի առաջ

Անչափ շնորհակալություն:

Lilit
Lilit
11 տարի առաջ
Ի պատասխան  Տաթև

Խնդրեմ, Տաթև ջան: