«

»

Мар 20 2015

Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ

Anna.

Խնդրում եմ բացատրել եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիները: Արդյո՞ք շահույթը և հասույթը ունեն նույն նշանակությունը: Խնդրում եմ բացատրել նաև` ի՞նչ կարող է ներառվել ընկերության ակտիվների մեջ: Կանխավ շնարհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Аватар
    Լիլիթ

    Եկամուտ ստանում են ֆիզիկական անձինք` վարձու աշխատողները,ԱՁ-ները և այլն, իսկ շահույթ` իրավաբանական անձինք,այսինքն` կազմակերպությունները: Հասույթը ստացվում է արտադրանքի, ծառայությունների իրացումից կամ այլ գործունեությունից, այսինքն` իրացված արտադրանքի քանակ × գին : Իսկ հասույթից հանելով իրացված արտադրանքի ինքնարժեքը, այսինքն` իրացված արտադրանքի քանակ × միավորի ինքնարժեք և անուղղակի հարկերը, իրացման ու վարչական ծախսերը (շահույթի տարբեր տեսակներ կան) կստացվի շահույթը:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160