Ատամնաբուժարանի հարկման առանձնահատկությունների վերաբերյալ

Արմինե.

Բարև ձեզ,խնդրում եմ ձեզ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Ատամնաբուժարանները ինչ հարկատեսակով են աշխատում
2.Սոց.-ի և եկամտահարկի զրոյական հաշվետվությունները ուշացնելու համար ինչքան տուգանք է սահմանված,եթե կարող եք հուշեք,թե որտեղ կարող եմ կարդալ տուգանքների չափերի մասին.

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Albert
Albert
16 տարի առաջ

Բարև Ձեզ, Արմինե։ Ձեր հարցին հստակ և ճիշտ պատասխան տալու համար, պատասխանողին պետք կլինի իմանալ, թե ձեր նշած ատամնաբուժարանը պետ. ռեգիստրում և հարկային տեսչությունում ինչ կարգավիճակով է գրանցված(ՍՊԸ, Ա/Ձ կամ այլ)։ Այնուհետև կարելի է որոշել, թե ուղղակի հարկերից (շահութահարկ, եկամտահարկ) Ձեր ատամնաբուժարանը ինչ հարկատեսակով է հարկվում(եկամտահարկ, շահութահարկ)։
Բացի ուղղակի հարկերից, կան նաև անուղղակի հարկեր, որոնցից մեկը՝ դա ավելացված արժեքի հարկն է(այսուհետ ԱԱՀ)։ ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներով կարողեք որոշել, թե Ձեր ատամնաբուժարանը հարկվում է տվյալ հարկատեսակով. թե ոչ։ Բացի ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներից, խորհուրդ կտամ ուշադրոթյուն դարձնել նաև նույն օրենքի 15 և 16 հոդվածներին։
Սոցիալական ապահովության վճարների և ներկայացվող հաշվետվությունների մասին տեղեկություն կարողեք ստանալ ՀՀ Պառտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքում և համապատասխան կարգերում և հրահանգներում։
Եկամտահարկի վճարների և ներկայացվող հաշվետվությունների մասին տեղեկություն կարողեք ստանալ ՀՀ Եկամտահարկի և Հարկերի մասին օրենքներում և համապատասխան կարգերում և հրահանգներում։

Հռիփսիմե
Հռիփսիմե
16 տարի առաջ

Համաձայն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.09.2008թ. հ.9 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ 1կետի` Եթե կազմակերպությունը գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` որևէ պահից անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա`
այդ պահից սկսած մինչև գործունեության փաստացի վերսկսելը կամ գործունեություն վերսկսելու մասին գրավոր հայտարարության մեջ նշված` գործունեության վերսկսման պահը (բայց ոչ շուտ, քան այդ հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:
Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ կազմակերպության կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվետվությունները, ինչպես նաև շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:

Հռիփսիմե
Հռիփսիմե
16 տարի առաջ

Ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 27-րդ հոդվածի համաձայն` գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող oբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

Աշխեն
Աշխեն
16 տարի առաջ

Եթե ուշացրել եք հաշվետվությունը, կապ չունի զրոյական թե, ինչ վարչական տուգանք 16000 դրամի չափով: