«

»

May 10 2010

Ներմուծող կազմակերպություն

Ani.

Բարև ձեզ, ես առաջին անգամ պետք է վարեմ ներմուծող կազմակերպության հաշվապահություն, ինձ ասել են, որ դա շատ դժվար է: Կազմակերպությունը նորաբաց է, դեռ կառելի է ասել, ոչ մի գործարք չի արել: Կարող եք ինձ ասել ինչ հաշվետվություններ և եևբ պետք է ներկայացնեմ ներմուծող ՍՊԸ-ի համար: Ինչպես պետք է սկսեմ???

0

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Accountant.am

    Հարգելի Անի,
    Ներմուծող կազմակերպության համար որևէ առանձին` “հատուկ” հաշվետվություն չեք հանձնելու, ուղղակի ԱԱՀ-ի հաշվարկում համապատասխան տողում նշելու եք ներմուծված ապրանքը (գումարային արտահայտությամբ) և դրա համար վճարած ԱԱՀ-ն:

    0
  2. Avatar
    Անուշ Աֆրիկյան

    Անի ջան, որևէ բարդ բան չկա ներմուծող կազմակերպության հետ կապված, պարզապես սկզբում կարող է “անսովոր” լինել: Անհրաժեշտ է ճիշտ հաշվել ներմուծված ապրանքանյութական արժեքների ինքնարժեքը, և ճիշտ լրացնել ԱԱՀ-ի հաշվետվության ներմուծմանը վերաբերող տողը: Մի փոքր բարդություն կարող է առաջանալ եթե ԱԱՀ-ի գումարի վճարման հետաձգում կա:

    0
  3. Avatar
    Ani

    Կազմակերպությունը նորաբաց է, ոչ մի գործարք դեռ չի արել և ԱԱՀ-ով չի աշխատում

    0
  4. Avatar
    Անուշ Աֆրիկյան

    Եթե ԱԱՀ ով աշխատող չի, ապա մաքսատան ԱԱՀ-ն միացվում է ապրանքի ինքնարժեքին, և Ձոր գործը հեշտանում է,,, բայց,Անի, նայել եք? ԱԱՀի օրենքի` ԱԱՀ վճարող համարվելու չափորոշիչները, հաստատ ԱԱՀ վճարող չեք? Բայց իմ կարծիքով ավելի լավ է (ընկերության համար) դիմում տալ հարկային և ԱԱՀ վճարող դառնալ, որպիսզի մաքսատան ԱԱՀ-ն հաշվանցեք, և ոչ թե ապրանքի ինքնարժեքը, հետևաբար և գինը ավելացնեք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...