Նոթբուքի գնում ինտերնետով

Սիրանուշ.

Ողջույն: Ցանկանում եմ ինտերնետ վաճառք կատարել՝ գնել նոթբուք: Սակայն գումարը կազմում է $333.94, որից $261-ը հենց նոթբուքն է, իսկ ահա $72.94 ուղարկման (TNT 4-8օր): Հստակ գիտեմ, որ՝ Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը: Նոթբուքի ամբողջ գումարը գալիս է 162.628 դրամ:

Հարցս կազմված է մի քանի բաժնից՝

1. Այս դեպքում եթե ես գնեմ, ապա որքա՞ն մաքսային վճար պետք է վճարեմ:
2. Մաքսային վճարի գանձումը որոշվում է կամ չի որոշվում ամբողջական գումարով, թե առանձին: Օրինակ՝ չեն հաշվում ուղարկման 72.94$, որը ի դեպ չհաշված նոթբուքի գինը չի գերազանցում 150.000 դրամը: Թե մաքսայինը հաշվում է ամբողջ գումարը միասին և նշանակում համապատասխան մաքսային տույժ, որը ի դեպ ես այդպես էլ չհասկացա, թե ինչպես է կազմվում: Իմ մաբողջ 162.628 դրամի 20 տոկոսը, թե 150.000 դրամից անցաց գումարի, այսինքն 12.000 դրամի 20 տոկոսը:
3. Կարող եմ արդյոք ես վաճառողի հետ պայմանավորվել, որպեսզի նա նոթբուքն ուղարկելիս նա նոթբուքի գինը գրի վերցնենք 100$,, ուղարկման գումարը՝ 72.94$, ըստ որի ամբողջ արժեքը կստացվի 172$, ինչն էլ չի գերազանցի 150.000 դրամը և ես կզրկվեմ այդ մաքսային գլխացավանքից, թե դա անհնարին բան է:
3.1 Սակայն այստեղ այլ հարց է ծագում՝ մաքսայինում միևնույնն է տեսնելով, որ ծանր է կամ թանկարժեք բան է երևում, կանտեսեն գրված գումարը և միևնույնն է կբացե՞ն:
3.2 Տեսնելով նոթբուքը, իմ իմանալով մաքսայինը որոշում է համապատասխան արժեքը: Ինչն է հետաքրքիր, այս դեպքում նրանք անտեսում են այն գումարի քանակը, որը գրված է ծանոցի վրա:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
N.Hambardzumyan

Հարգելի Սիրանուշ, ես անձամբ ինտերնետից գնել եմ նոթբուք ընդհանուր 280 հզր դրամին համապատասխան դոլլարով, որից 20 000-ը առաքման վճար, ես ստիպված եղա վճարել մաքսատուրք ընդհանուր գումարի 20%-ը, գումարած 15 հզր դրամ մաքսավճար։ Լսել եմ, որ Ձեր հարցի 3-րդ կետը հնարավոր է, սակայն որքանով ես տեղյակ եմ` հարկային մարմիններն ամեն դեպքում իրավունք ունեն իրականացնելու գնահատում ՀՀ շուկայական գներով։ Մի խոսքով բախտի գործոնը մեծ է։