Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ

257

Արման.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օրինակով ցույց տալ հաշվապահական ձևակերպումները ֆինանսական վարձակալության (լիզինգի) համար: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ

  1. Շնորհակալություն հարցի համար: Խնդրում ենք պարզաբանել՝ խոսքը Վարձակալի մոտ լիզինգի ձևակերպման մասին է, թէ՞ Վարձատուի:

    Շնորհակալություն:​

    0
  2. Հարգելի Արման,

    Շնորհակալություն ենք հայտնում հարցի համար:

    Վարձակալի մոտ վարձակալության մեկնարկին վարձակալական պարտավորությունների ամբողջ գումարով կրեդիտագրվում է «ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» հաշիվը` վարձակալված ակտիվի արժեքի չափով դեբետագրելով «ֆինանսական վարձակալությամբ օգտագործվող հիմնական միջոցներ» հաշիվը և միաժամանակ` պայմանագրով և մարման ժամանակացույցով սահմանված վարձակալության ամբողջ ֆինանսական (տոկոսային) ծախսերի գումարով դեբետագրելով «Չկրած ֆինանսական ծախս» հաշիվը:
    Ֆինանսական ծախսը ճանաչելիս, յուրաքանչյուր ժամանակաշրջանի պարտավորության մնացորդի նկատմամբ հաստատուն պարբերական տոկոսադրույքը պահպանելով, «Չկրած ֆինանսական ծախսեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է «ֆինանսական վարձակալության դիմաց տոկոսային ծախսեր» հաշվի դեբետի հետ: Մարման ժամանակացույցով սահմանված վարձակալական պարտավորության բաժնեմասը վճարելիս դրամական փաստոցի արտահոսքի գումարով դեբետագրվում է «ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարներ» հաշիվը` կրեդիտագրելով դրամական միջոցներ հաշվառող հաշիվները:

    Խնդրում ենք թողնել Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն՝ հետագայում Ձեզ հետ կապնվելու և նորությունների մասին տեղեկացնելու նպատակով:

    Հարգանքով,
    ԱԳԲԱ Լիզինգ

    0
    1. Բարև Ձեզ: Խնդրում եմ որոշակի օրինակի վրա արտացոլենք Ձեր վերոգրյալ պատասխանը: Ենթադրենք 1 տարի ժամկետով ձեռք ենք բերել մեքենա, որն արժե 1 000 000 ՀՀ դրամ, որից կանխավճար է տրվել 150 000 ՀՀ դրամ, իսկ տոկոսը հաշվարկվել է 270 000 ՀՀ դրամ: Ձևակերպումները՝
      119-252 150 000
      119-413 850 000
      414-413 270 000
      Վճարումներից հետո՝
      413-252 1 120 000 (850 000+270 000)
      727-414 270 000:
      Շնորհակալություն

      0
  3. Երբ վարձակալը ստանում է հիմնական միջոցը` ԴՏ 119 ԿՏ 413
    Չկրած տոկոսային ծախսեր՝ ԴՏ 414 ԿՏ 413
    Առաջիկա 12 ամսվա վճարվելիք գումար՝ ԴՏ 413 ԿՏ 517
    Իսկ չկրած տոկոսային ծախսերը առաջիկա 12 ամսվա համար՝ ԴՏ 414 ԿՏ 516

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *