Լիազորագիր

Tereza.

Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, տնօրենը ում կարող է տալ լիազորագիր իր փոխարեն լիիրավ գործունեություն իրականացնելու համար եվ պարտադիր է նոտարի հաստատումը:
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Կարեն
Կարեն
15 տարի առաջ

Երևի փոխտնօրենին:

Աննա
Աննա
15 տարի առաջ

Բարև Ձեզ Թերեզա,
Լիազորագիր տալուց նոտարի հաստատումը պարտադիր չէ,բավական է միայն տնօրենի ստորագրությունը և, եթե կա կնիք նաև կնիքը:Լիազորագիր կարող է տալ ցանկացած աշխատողի`ինչ-որ ֆունկցիա իրականացնելու համար:

Արծրուն
Արծրուն
15 տարի առաջ

ՀՀ-ում չկա լիիրավ լիազորագրի հասկացություն..կա նպատակային լիազորագիր…իսկ նոտարի հաստատումը կախված է նրանից, թե որտեղ պիտի հանդես գա լիազորված անձը..

VIRTUAL AXJIK
14 տարի առաջ

Եթե օրինակ լիազորագիրը պետք է ներկայացվի Կադաստր, ապա անպայման պետք է լինի նոտարով հաստատված, իսկ եթե օրինակ տնօրենը լիազորել է արտասահմանում գտնվող բեռնատարի վարորդին իր կողմից գնված ապրանքը Հայաստան բերելու համար, ստորագրությունը և կնիքը բավական են, (եթե Ա/Ձ է, միայն ստորագրությունը): Մաքսատանը լիազորագրով ընկերության շահերը նրկայացնելու համար նույնպես ստորագրությունն ու կնիքը բավական են:

Артем
Артем
7 տարի առաջ
Ի պատասխան  VIRTUAL AXJIK

Խնդրում եմ ասել` որտեղից ձեռք բերեմ լիազորագրի օրինակ:

Arman
Arman
14 տարի առաջ

Իսկ եթե անհրաժեշտ է լիազորագիր ուղարկել օրինակ Սիսիան, որ տվյալ անձը կարողանա Երևանում ստանալ իր կենսաթոշակը, ի՞նչ փաստաղթեր են անհրաժեշտ, և ու՞մ պետք է դիմել: