Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Արմինե
Արմինե
7 տարի առաջ

Բարև Ձեզ: Նման առցանց ռեսուրս կարծես թե չկա, սակայն կարող եք ցանկացած ապառիկի ձևակերպման վայրում խնդրել ստուգել Ձեր վճարունակությունը: Այդպես կերևա` ինչ եկամուտներ եք ստանում 🙂

Մետաքս
Մետաքս
7 տարի առաջ

Ապառիկի տեղում տեղեկություն չեն տալիս: Դիմում եմ ապառիկի համար, մերժում են: Այդ իսկ պատճառով ինձ մոտ հարց է առաջանում` արդյոք ես գրանցված եմ: Արդյոք հարկայինի կամ սոցապի միջոցով հնարավոր է ճշտել իմ գրանցված լինելը: Նախապես շնորհակալություն:

Սիմոն
Սիմոն
7 տարի առաջ

Մտեք 1000plus.am կայք, գրեք Ձեր սոց. քարտի համարը և ստուգեք՝ արդյո՞ք Ձեր աշխատած ամիսների ընթացքում 1000-ական դրամներ հատկացվել է զին. հիմնադրամին, եթե հատկացվել է, ուրեմն գրանցված եք, եթե ոչ, ուրեմն գրանցված չեք:

Աննա
Աննա
7 տարի առաջ

Հետաքրքիր է, որ ոչ մի առցանց հնարավորություն չկա տվյալ հանգամանքը ստուգելու համար: Բոլորը «կողմնակի» ձևեր են:

A&V Accounting
A&V Accounting
7 տարի առաջ

Եթե սոց. վճար վճարող եք (ծնված 1974թ.-ից հետո), կարող եք բանկոմատներից ստանալ քաղվածք Ձեր կողմից վճարված սոցիալական վճարների վերաբերյալ, ըստ որի պարզ կլինի՝ գրանցված աշխատող եք, թե ոչ:

Լևոն
Լևոն
7 տարի առաջ
Արտուր
6 տարի առաջ
Ի պատասխան  Լևոն

Բայց որտե՞ղ գրել։

Լևոն
Լևոն
6 տարի առաջ

Հարկ վճարողի հաշվառման համարը որտեղի՞ց կարող ենք վերցնել:

Սամվել
Սամվել
1 տարի առաջ

Ձեր մասին ճշգրիտ տեղեկություններ կարող եք իմանալ այցելելով e-citizen.am կայքը, եթե ունեք ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։ Այնտեղ “եկամուտներ” բաժնում արտացոլվում է անցյալ ամսում ձեր ստացած եկամուտները բոլոր այն կազմակերպություններից, որտեղ գրանցված եք։ Բացի այդ, կայքից կարող եք ստանալ ձեզ վերաբերող օգտակար շատ այլ տեղեկություններ։