«

»

Jul 25 2019

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ:

Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Ժաննա

    Այո, կարող եք: Աշխատանքային օրենսգրքի համապատասխան գլխում ոչ մի արգելող կետ չկա: Այնպես որ, համարձակ ևս մեկ անգամ կարող եք դառնալ մայրիկ: Ասեմ ավելին՝ «դեկրետում»՝ անաշխատունակության չվճարվող արձակուրդում գտնվելով՝ Դուք պահպանում եք նաև Ձեր աշխատատեղը, գործատուն իրավունք չունի ասելու, թե կկրճատի, ինչ է հղիացել եք ու մայր եք դառնալու:

     
  2. Avatar
    Արա

    ՀՀ օրենսդրությամբ պարզաբանող կետ չկա, ուստի Դուք կարող եք անընդհատ դեկրետից դեկրետ գնալ, մանավանդ, որ պետությունը խրախուսում է բազմազավակությունը: Դեկրետից դեկրետ գնալը Ձեր իրավունքն է, որը պաշտպանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով և ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքով:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...