«

»

May 07 2019

Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր

Վարդան.

Բարև ձեզ:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն:
– Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում:
– Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն:
– Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է:
– Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Սամվել

    Բարև Ձեզ: ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության կանոնադրական հիմնադրամը` նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար։ Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները։ Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն բաժնետոմսի, չի համարվում արժեթուղթ, այսինքն` սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման։ ՍՊԸ-ն կարող է ունենալ մի քանի հիմնադիրներ, բայց մեկ տնօրեն:

     
    1. Avatar
      Վարդան

      Շնորհակալություն, Սամվել, արձագանքի համար։

      Իսկ կարո՞ղ եք մեկնաբանել Ք․Օ․-ի 99․1 հոդվածի այս հատվածը՝

      Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:

      Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (!!!!!!! կոլեգիալ և (կամ) միանձնյա !!!!!!), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին…

      Եթե ճիշտ եմ հասկանում՝ գործադիր մարմինը կոլեգիալ փաստացի տնօրինությունն է, թե՞ ոչ, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող է լինել գործադիր տնօրեն և կոլեգիալ գործադիր մարմին միաժամանակ:

       
  2. Avatar
    Սամվել

    Հարգելի Վարդան, կառավարման բարձրագույն մարմինը, այո, հիմնադիրների ժողովն է, որը կազմակերպության ղեկավարման որոշումներն է կայացնում, այսինքն՝ ինչպես են գործերը իրականացվելու, իսկ գործադիր մարմինը, տնօրինությունը, իրականացնում է այդ գործերի ղեկավարումը, և, այո, հաշվետու է հիմնադիրների ժողովին: Նշեմ նաև, որ տնօրեն կարող է նշանակվել նաև հիմնադիրներից մեկը:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...