«

»

Jun 20 2019

Նյութական վնասի հատուցում

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը վնասել է իրեն տրամադրված նոութբուքը, նա վնասը պետք է փոխհատուցի գույքի մնացորդային արժեքո՞վ, թե՞ սկզբնական արժեքով։ Նախապես շնորհակալություն։

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Վահագն

    Բարև Ձեզ: Դե նայած, թե ինչպիսի նախնական պայմանավորվածություն է եղել գործատուի հետ, կամ եթե չի եղել՝ ինչպես կպայմանավորվեք:

    Նյութական պատասխանատվության վերաբերյալ մի հատ լավ հումոր կա.

  2. Avatar
    Արմին

    Հումորը լավն էր 🙂 դրան կավելացնեմ Աշխատանքային օրենսգրքի հոդված 241. Հատուցման ենթակա վնասի չափի որոշումը

    1. Հատուցման ենթակա վնասը ներառում է իրական վնասը և բաց թողնված օգուտը:

    3. Աշխատողի (ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցները վարելիս և այլն) պատճառած վնասը հատուցած գործատուն հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ աշխատողի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով, եթե օրենքով այլ չափ նախատեսված չէ:

    Ինչպես նաև հոդված 238. Աշխատողի նյութական պատասխանատվության սահմանները

    Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ սույն օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

    հոդված 239. Աշխատողների կողմից լրիվ ծավալով վնասի հատուցման դեպքերը

    Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, եթե՝

    1) վնասը պատճառվել է դիտավորությամբ.

    2) վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետևանքով.

    3) աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր.

    4) վնասը պատճառվել է աշխատանքի համար նրան տրված անհրաժեշտ գործիքների, սարքավորումների, հատուկ հագուստի և անհատական ու կոլեկտիվ պաշտպանության այլ միջոցների, ինչպես նաև նյութերի, կիսաֆաբրիկատների կամ արտադրանքի կորստի հետևանքով.

    5) վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն.

    6) վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...