«

»

Jun 25 2019

Թռչնաբուծության արտադրանքի արտադրություն

Գևորգ.

Բարև ձեզ։ Երբ Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն արտադրանքը առաքում է խանութներ, ապրանքագիր, լիցենզիա կամ նմանատիպ ի՞նչ փաստաթղթեր են պետք, թե՞ ուղղակի հասցնում են խանութներ և վերջ։ Խոսքը փոքր թռչնանոցի մասին է, որը արտադրում է միայն հավկիթներ։ Եվ հաշվետվության, հարկերի կարիք կա՞, եթե ամսական եկամուտը 250 հազարը չի գերազանցում։ Շնորհակալություն։

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Արթուր

    Բարև Ձեզ, Գևորգ: Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները՝ իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Սույն մասի կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք է համարվում նաև թռչնաբուծության արտադրանքը: Հարկային օրենսգրքի հոդված 126. Շահութահարկի վճարումից ազատումը:

    Եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ միաժամանակ իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա ԱԱՀ վճարող է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներով: Հոդված 59. Ավելացված արժեքի հարկ վճարողները:

  2. Avatar
    Գևորգ

    Շնորհակալ եմ շատ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...