«

»

Jul 01 2019

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության վերաբերյալ

Հայկ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ հունիս ամսվա համար ԵՏՄ վիճակագրական (գրքերի) չունեմ, ի՞նչ պետք է անեմ:

Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Աննա

    Բարև Ձեզ: Վիճակագրական ձևը ներկայացվում է մաքսային մարմին ոչ ուշ, քան ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: ՀՀ մաքսային մարմիններին վիճակագրական ձևը չներկայացնելու կամ սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձև ներկայացնելու դեպքում կանոնների 6-րդ կետում նշված անձը կրում է վարչական պատասխանատվություն՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.2-րդ հոդվածի: Այն է՝

    «Իրավաբանական անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պաշտոնական վիճակագրական հաշվետվությունները և պաշտոնական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

    Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

    Քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված համատարած հաշվառումների ժամանակ հաշվառումների հարցաթերթերով նախատեսված տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...