«

»

Jul 08 2019

Ֆինանս Ափ ՍՊԸ

Ընկերություն՝ Ֆինանս Ափ ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Ներսիսյան փող․, շենք 10
Էլ. փոստ՝ finupllc շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ • Հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության մշակում, հավաքագրում և մուտքագրում • Ապրանքանյութական արժեքների, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում և մուտքագրում • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում • Կադրային հաշվառման իրականացում • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում:
Աշխատավարձ՝ 80 000 – 120 000 ՀՀ դրամ՝ կախված փորձից և հմտություններից
Այլ նշումներ՝ Պահանջվող որակավորումներ՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Առնվազն 1 /մեկ/ տարվա աշխատանքային փորձ • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ՀՀՄՍ ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն) • ՀԾ և 1C ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Word, Excel) • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն) • Թիմում աշխատելու ունակություն • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ • Ժամանակի կառավարման ունակություն • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Loading...