Մի քիչ էլ հումոր…

Ձեռնարկատերը ասում է իր ընկերոջը, որ հաշվապահ է փնտրում:

-Մի երկու ամիս առաջ չ՞էիր վարձել հաշվապահ,-հարցնում է ընկերը:

-Հենց իրեն էլ փնտրում եմ…

* * *

Հաշվապահը գիշերները վատ է քնում և որոշում է այցելել բժշկի:

– Փորձել ե՞ք ոչխար հաշվել,-հարցնում է նրան բժիշկը:

-Խնդիրը հենց դրանում է:Ես սխալվում եմ և 3 ժամ փորձում եմ սխալս գտնել:

*  *  *

Հաշվապահը ընկերոջ հետ այցելում է թանգարան, որտեղ ցուցադրվում է մի դինոզավրի կմախք:

-Այս դինոզավրը 2 միլիարդ տարեկան և 10 ամսական է,- հայտարարում է նա ընկերոջը:

-Որտեղի՞ց գիտես նրա ստույգ տարիքը:

-10 ամիս առաջ, երբ ես այստեղ էի, հնէաբանն ասաց, որ դինոզավրը 2 միլիարդ տարեկան է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Մի քիչ էլ հումոր…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *