«

»

Aug 13 2019

ՖինանսԱփ ՍՊԸ

Ընկերություն՝ ՖինանսԱփ ՍՊԸ
Հասցե՝ Ներսիսյան փող․, 10ա
Հեռախոս՝ 010202245
Էլ. փոստ՝ finupllc շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ FinUp հաշվապահական ընկերությունը հրավիրում է աշխատանքի հաշվապահի և հաշվետարների։ Աշխատանքի բնույթը՝ • Հարկային հաշվառում • Ֆինանսական հաշվառում • Կառավարչական հաշվառում: Աշխատանքի առանձնահատկությունը՝ վերոնշյալ երեք ուղղություններից հաշվապահն ունի հնարավորություն ուսումնասիրել և աշխատանքային փորձի մեծ բազա հավաքագրել, զարգացնել վերլուծական մտածելակերպ, հմտանալ և արագ կողմնորոշվել աշխատանքային խնդիրների բազմաֆունկցիոնալ լուծման պրոցեսներում։ Աշխատանքային պարտականություններ՝ • Հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության մշակում, հավաքագրում և մուտքագրում • Ապրանքանյութական արժեքների, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում և մուտքագրում • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում • Կադրային հաշվառման իրականացում • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում:
Պահանջվող որակավորումներ՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Առնվազն 2 (երկու) տարվա աշխատանքային փորձ • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ՀՀՄՍ ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն) • ՀԾ և 1C ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Word, Excel) • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն) • Թիմում աշխատելու ունակություն • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ • Ժամանակի կառավարման ունակություն • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 10։00-18։00, հանգստյան օրերը՝ կիրակի, (շաբաթ օրերը՝ ժամը 11:00-15:00 աշխատանքային ըստ անհրաժեշտության): Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել finupllc շնիկ gmail.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը («Հաշվապահ», «Հաշվետար»): Հարցազրույցի կհրավիրվեն պահանջներին համապատասխանող անձինք:

0
Loading...