«

»

Авг 26 2019

Աշխատանքից ազատում և նոր աշխատողի ընդունում

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ հնարավո՞ր է արդյոք նույն օրում աշխատանքից ազատել և նոր աշխատող ընդունել նույն պաշտոնին:

Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Մարինե
    Մարինե

    Նոր աշխատողը կարող է աշխատանքի անցնել էլեկտրոնային գրանցման հաջորդ օրը: Աշխատողին ազատելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող եք գրանցման հայտում փոփոխությունը կատարել:
    Ըստ էության՝ կարող եք՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխատողը աշխատանքից ազատման մասին ծանուցել է 1 ամիս առաջ: Ուստի տրամաբանական է, որ այդ ընթացքում նոր աշխատող գտել եք:
    Բայց ստացվում է՝ գրանցման հայտերը նույն օրը տալ հնարավոր չէ: Սակայն հրամանով կարող եք ձևակերպել, որ նա աշխատանքի է անցնելու այսինչ օրը, նա ազատվելու է այնինչ օրը: Իհարկե տարբեր հրամաններ կլինեն: Ընդունվողին կգրանցեք 1 օր առաջ, ազատվողին՝ հենց հրամանի պահին էլ կարող եք:

    1. Аватар
      Արմինե

      Ներողություն, եթե լրացել է երեք օրվա ժամկետը, բայց դեռևս Taxservice-ով ազատման գրանցում չի կատարվել, ի՞նչ է անհրաժեշտ անել, և ո՞ր հոդվածով է սահմանվում երեք օրվա ժամկետը:

  2. Аватар
    Հայկանուշ

    Այո, այն հնարավոր է, օրենքը այն չի արգելում, քանի որ հնարավոր է, որ մեկ օրվա համար աշխատանքը տուժի:

  3. Аватар
    Մարիամ

    Բարև Ձեզ: Կարող եք նույն օրը ընդունել աշխատողին, եթե հայտը ներկայացնեք մինչև ժամը 14:00: Նայեք ՀՕ 156-րդ հոդվածի 2-րդ մասը:

    2. Հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

  4. Аватар
    Լիա

    Այո, կարող եք, քանի որ, ՀՀ ԱՕ համաձայն, աշխատողը ծանուցում է և/կամ աշխատողին ծանուցում են ավելի շուտ (կախված ազատման պատճառներից)։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160