«

»

Oct 11 2019

Սուպերմարկետների հետ համագործակցելու համար

Շավարշ.

Բարև ձեզ:
Ունեմ ֆերմա և զբաղվում եմ խոզաբուծությամբ: Սուպերմարկետների հետ համագործակցելու համար ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Նշված դեպքում կարո՞ղ եմ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակից: Եկամուտները տարեկան չեն գերազանցում 6-7 մլն դրամը:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Ավելի լավ է՝ աշխատեք շրջ. հարկի դաշտում, հաջորդ տարի չեք կարող, պետք է աշխատեք շրջ. հարկով կամ շահութահարկի և ԱԱՀ-ի դաշտում: Աշխատեք պայմանագրով, բայց մատակարարման քանակ չնշեք: Մի նրբություն կա, իմացեք՝ խոզ պահելը համարվում է գյուղատնտեսական գործունեություն, իսկ մսի վաճառքը՝ ոչ: Կարծում եմ՝ ենթամթերքների մասով էլ գիտեք՝ ինչ եք անելու:
    Այսինքն՝ ուզում եք Ա/Ձ գրանցվե՞լ: Սուպերմարկետների հետ աշխատելու համար Ձեր անասնաբույժի և սպանդանոցի հետ պետք է աշխատեք, հաշիվ պետք է դուրս գրեք, աշխատելու եք միայն ընտանիքի անդամներով, թե ոչ, հաշվի առեք, որ սպանդանոցային մսի պահանջ կա: Սիթիի կամ կայզերի հետ գործ մի բռնեք: Հնարավորինս կարճ փորձեցի Ձեր հարցին պատասխանել:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...