«

»

Oct 24 2019

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ կարելի՞ է արդյոք ճշգրտող հաշիվ դուրս գրել ապրանքի մատակարարումից մեկ տարի անց, կա՞ արդյոք ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում:

Կանխավ շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    Ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում չգտնվեց, սակայն նայեք ՀՕ 42-րդ հոդվածը, քանի որ ավելի մանրամասն Դուք գիտեք, թե ինչ գործարք եք կատարել, և հաշվի առեք, որ դրա հետևանքով պետք է ճշտված ներկայացնեք նաև այդ գործարքի հաշվետու շրջանի ԱԱՀ հարկային հաշվարկները:

    0
    1. Avatar
      Լուսինե

      ԱԱՀ հաշվարկների ճշգրտման մասով Հարկային օրենսգրքում նրբություններ կան՝

      Հոդված 43․

      4. Գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները՝

      1) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել համապատասխան ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրս գրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.

      2) ԱԱՀ-ի և ակցիզային հարկի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.

      3) այլ հարկերի և բնօգտագործման վճարի մասով արտացոլել հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում:

      5. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել ճշգրտման կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում:

      6. Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերն առկա չեն, սակայն ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կատարել է գործարքի ճշգրտում (դուրս է գրել ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ), ապա գործարքի ճշգրտումը հաշվի չի առնվում:

      0
      1. Avatar
        Սյուզաննա

        Շնորհակալ եմ:

        0
  2. Avatar
    Սյուզաննա

    Շնորհակալություն:

    0
  3. Avatar
    Արա

    Ոչ, ապրանքի վերադարձի ժամանակահատվածի սահմանափակում չկա, ցանկացած ժամանակ հնարավոր է գրել ճշգրտող հաշիվ:

    0
    1. Avatar
      Սյուզաննա

      Շնորհակալություն:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...